Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
29.08.2013

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐՈՒՄ

Այս ամռանը «Քվանտ» վարժարանի սաները շարունակեցին բարձր պահել վարժարանի և մեր հանրապետության պատիվը միջազգային օլիմպիադաներում: Առաջին հաջողությունը բնագիտական ոլորտում էր: 2013 թ. հուլիսի 14-21-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում տեղի ունեցավ կենսաբանության միջազգային 24-րդ օլիմպիադան: Փայլուն հանդես գալով օլիմպիական մրցույթում` «Քվանտ» վարժարանի միջազգային բակալավրիատի դիպլոմա ծրագրով ավարտական դասարանի սան Շուշան Տոնեյանը և քիմիակենսաբանական հոսքի ավարտական դասարանի աշակերտ Վահագն Գևորգյանը արժանացան բրոնզե մեդալի: Աշակերտները հաղթահարել են գործնական (փորձարարական) և տեսական փուլերը, որոնք բաղկացած են եղել համապատասխանաբար 4 և 2 մասերից: Հաջողությամբ կատարելով առաջադրանքների մեծ մասը` նրանք համալրել են ՀՀ օլիմպիական հավաքականի «գանձանակը» բրոնզե մեդալներով: Վարժարանի տնօրինության գնահատմամբ` նման հրաշալի մրցելույթները թե՛ աշակերտների և թե՛ կենսաբանության ամբիոնի ուսուցիչների երկարամյա աշխատանքի արդյունքն են, և դա այն պայմաններում, երբ մեդալակիրները օլիմպիադայից ընդամենը շուրջ մեկ ամիս առաջ զբաղված են եղել բուհական ընդունելության քննություններով: Վարժարանի սաները հաջող հանդես եկան նաև օգոստոսի 9-15-ը Ծաղկաձորում կայացած հայագիտական գիտելիքների համահայկական 6-րդ օլիմպիադայում: Այստեղ վարժարանը ներկայացնում էին հումանիտար հոսքի ավարտական դասարանի սան Վարդուհի Հովսեփյանը, նույն հոսքի 10-րդ դասարանի աշակերտ Ավետիս Կարեյանը, տնտեսագիտական հոսքի 11-րդ դասարանի աշակերտ Ռաֆայել Շիրակյանը և 8-րդ դասարանի սան Հայկ Հարությունյանը: Աշակերտներն իրենց գիտելիքները պետք է ներկայացնեին հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, հայ մշակույթի պատմություն և հայոց եկեղեցու պատմություն առարկաների գրավոր և բանավոր փուլերում, ինչպես նաև ժամանցային մրցույթներում: Վարդուհի Հովսեփյանն ընդհանուր մրցույթում արժանացավ 2-րդ կարգի դիպլոմի, ինչպես նաև 3-րդ կարգի դիպլոմի հայոց եկեղեցու պատմության և պատվոգրի «պատանի ճարտասան» մրցույթում: Ավետիս Կարեյանը ևս ընդհանուր մրցույթում արժանացավ 2-րդ կարգի դիպլոմի, ինչպես նաև գովասանագրի հայոց եկեղեցու պատմության մրցույթում: Ռաֆայել Շիրակյանը արժանացավ գովասանագրերի հայոց եկեղեցու պատմության և հայոց պատմության մրցույթներում: Օլիմպիադային պատրաստվելիս աշակերտների հետ աշխատել էին հայոց լեզվի և պատմության ամբիոնները: Հույս պետք է հայտնել, որ 2013-2014 թթ. ուսումնական տարում ևս «Քվանտ» վարժարանի սաները կշարունակեն բարձր պահել վարժարանի և մեր հանրապետության պատիվը միջազգային օլիմպիադաներում:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...