Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Սիրելի՛ աշակերտներ,  30.05.2013

Սիրելի՛ աշակերտներ,

«Քվանտ» վարժարանում միշտ էլ ողջունել են միջազգային համագործակցությունը և մասնակցությունը ամենատարբեր ձևաչափերով մի շարք մրցույթների։ Այս տարի մեկ անգամ ևս վարժարանը Միջազգային բակալավրիատի (IB) աշակերտների նախաձեռնությամբ մասնակցում է K12 Global Art Exchange ծրագրին, որի շրջանակներում մեր սաների 25 աշխատանքներ, որոնցում ներկայացված է Հայաստանը, ուղարկվեցին ՛՛One world Classroom՛՛ կազմակերպության գրասենյակ՝  աշխարհի տարբեր երկրների դպրոցներում ցուցադրվելու նպատակով, իսկ այլ երկրների աշակերտների՝ իրենց երկիրը խորհրդանշող աշխատանքները արդեն Հայաստանում են և կցուցադրվեն վարժարանում: Չափազանց մեծ է նմանատիպ ծրագրերի կարևորությունը, քանի որ հենց այսպիսի միջոցառումների շնորհիվ են երեխաները հաղորդակից լինում աշխարհի այլ ժողովուրդների մշակույթներին, հարգանք ձևավորում այլ արժեքների նկատմամբ։ Սա հիանալի հնարավորություն է մեր սաների համար իրենց նկարների միջոցով պատշաճ ձևով ներկայացնելու Հայաստան աշխարհը, նաև հաղորդակից լինելու աշխարհի մշակութային արժեքներին ու ազդեցություններին, ձևավորվելու որպես աշխարհաքաղաքացիներ։ Նկարներին կարող եք ծանոթանալ վարժարանի 3-րդ հարկումԾրագիրը կրում  է շարունակական բնույթ: Բոլոր ցանկացողները կարող են նկարել A3 ֆորմատի հայաշունչ մի նկար, որը կմասնակցի հաջորդ տարվա ՛՛Global Art Exchange՛՛ ծրագրին:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...