Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
24.05.2013

«Քվանտ» վարժարանի տնօրինության շնորհավորական ուղերձը 2012-2013 ուստարվա շրջանավարտներին

Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ գործընկերներ,հարգարժա՛ն ծնողներ և հյուրեր.

Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում տոնական տրամադրություն է թևածում: Հիմնական դպրոցներում իրենց ուսումնառությունն են ավարտում իններորդցիները, իսկ ավագ դպրոցներում, այդ թվում նաև «Քվանտում», 12-րդ դասարանցիների համար հնչելու է վերջին զանգը, որի ախորժալուր ղողանջի ներքո մեծ կյանք են ուղեկցվում այս տարվա շրջանավարտները: Վերջին զանգի հանդիսությունը վերջին դասի առանձնահատուկ արարողություն է, որը յուրատեսակ հնարավորություն է հանրագումարի բերել ուսումնառության երկար ու ձիգ տարիների ընթացքում ձեռք բերածը ու հստակեցնել առաջիկա կրթական և անձնական ծրագրերը:   Այսօրվա մեր շրջանավարտների ձեռքբերումները ծանրակշիռ են, իսկ սպասելիքներն առաջիկա ընդունելության քննություններից` շատ մեծ: Մեր սաների կրթական հաջողությունների մասին են վկայում նրանց ամենամյա բարձր գնահատականները ստուգարքներից և քննություններից, ինչպես նաև ձեռք բերած առատ բերքը ներվարժարանային, քաղաքային, հանրապետական և միջազգային օլիմպիադաներից: Իսկ սպասելիքների մասին խոսելիս, մի կողմ թողնելով ավելորդ համեստությունը, ուղիղ տեքստով պետք է ասել. ակնկալում ենք, որ այս տարվա մեր շրջանավարտները ևս կշարունակեն վերջին տարիների մեր սաների հաղթարշավը և կապահովեն 100%-անոց արդյունք միասնական քննությունների պատասխանատու գործում` կրկին ապահովելով մի քանի միավոր բարձր գնահատականներ հանրապետական միջինից:     Սիրելի՛ շրջանավարտներ, դպրոցական վերջին զանգից կարճ անց` նոր ուսումնական տարվա սկզբին, ձեզ համար թող հնչի բարձրագույն կրթության առաջին զանգը ձեր իսկ նախընտրած բուհում և ուսումնառության ընթացքում կուտակված գիտելիքներն ու հետագայում դրանց գումարված փորձը օգնեն ձեզ դառնալ ճանաչված մասնագետ, ականավոր գիտնական, ծրագրավորող, բժիշկ, իրավաբան, այնպիսի մարդ ու մասնագետ, որ մենք` ուսուցիչներս, կարողանանք հպարտանալ ձեզանով` ասելով. «Այսօրվա հերոսը երեկվա մեր աշակերտն է»:    Բոլոր տարիների մեր շրջանավարտները միշտ և ամենուր բարձր են պահել «Քվանտի» պատիվը: Այժմ հերթը ձերն է: Վստահ ենք, որ հերթափոխը պատվով կընդունեք և նույնքան արժանապատիվ էլ կփոխանցեք ձեր հաջորդներին: Իսկ մեր վստահությունն հիմնված է մեծն Չարենցի` ընդամենը երկու բառ փոխված հետևյալ տողերի վրա.      Եթե ուզեն` արևներին նոր տեմպ կտան ու նոր ուղի,      Եթե ուզեն` արեգակներ կշպրտեն երկինքն ի վեր,      Եթե ուզեն` վար կբերեն երկնքներից արեգակներ…      Եթե ուզեն կամքով արի ու աշխարհի հրով վառված,      Ինչեր միայն չեն կատարի քվանտականներն իմաստնացած…   Տոնդ շնորհավոր, շրջանավա՛րտ:   ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...