Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Միջմշակութային երկխոսության փայլուն օրինակ 13.05.2013

Միջմշակութային երկխոսության փայլուն օրինակ

«Քվանտ» վարժարանում միշտ էլ կարևորել են միջազգային համագործակցությունը: Վերջինս խորացնելու նպատակ ուներ նաև 11-րդ դասարանցիների և Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի մի շարք ուսանողների` վերջերս Մեծ Բրիտանիայում անցկացված օլիմպիադայի մասնակցությունը: 22 հոգուց կազմված խումբը շուրջ 2 շաբաթ տևած ուղեվորության ընթացքում հնարավորություն ունեցավ մասնակցելու ամենատարբեր միջոցառումների, մրցույթների:
Վարժարանի սաների համար նմանատիպ միջոցառումները չափազանց կարևոր ու տպավորիչ են, քանի որ հենց դրանց շնորհիվ են նրանք հնարավորություն ունենում ծանոթանալու տարբեր մշակույթների, տարբեր ժողովուրդների արժեքային համակարգերին, նաև պատշաճ ձևով ներկայացնում են Հայաստանն ու հայ ժողովրդին:
Այս ծրագրի շրջանակներում Մեծ Բրիտանիա մեկնած մեր սաների հավաստմամբ այնտեղ կազմակերպված միջոցառումների և քննարկումների միջոցով կոտրվեցին մշակույթի և ազգերի նկատմամբ կարծրատիպերը: Հնարավորություն ստեղծվեց գնահատելու բազմազանության հարստությունը և տարբեր ազգերի միջև խաղաղ համագործակցության առավելությունները: Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները հասկացան, թե որքան մեծ է միջմշակութային համագործակցության դերն ու նշանակությունը իրական կյանքում:
«Քվանտ» վարժարանում ամեն բան անում են, որ խթանեն միջմշակութային երկխոսությունը և համագործակցությունը: Այս օլիմպիադային մեր սաների գործուն մասնակցությունն ու արձանագրած հաջողությունները դրա փայլուն վկայությունն են: 

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...