Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
22.04.2013

«Քվանտ» վարժարանի շրջանավարտները պետք է համախմբված լինեն

Երևանի պետական համալսարանի ուսանողական կառույցներում վերջին մի քանի տարիների ընթացքում ակտիվ գործունեություն են ծավալում «Քվանտ» վարժարանի շրջանավարտները: Եվ ահա, այս առնչությամբ վերջին ուրախալի նորությունը վարժարանի 2006 թ. շրջանավարտ Գրիգոր Շահինյանի պաշտոնավարումն է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահի տեղակալի պաշտոնում: Նրա առաջին խոշոր ստուգաթեստը դարձավ հայ գրատպության սկզբնավորման 500-ամյակին և ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 65-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի կազմկոմիտեում փոխնախագահի պարտականությունների իրականացումը, ինչը մեծապես հաջողված էր: ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ և նույնպես «Քվանտ»-ի շրջանավարտ Միքայել Մալխասյանի խոսքերով ԵՊՀ ուսանողական կառույցներում վերջին տարիներին քվանտականները զգալի թիվ են կազմում, մասնավորապես` նախորդ ուսումնական տարում ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն էր Արտաշես Վարդանյանը, իսկ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետինը` Հայկ Ալեքսանյանը, որոնք երկուսն էլ վարժարանի շրջանավարտ են: Ներկայումս իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը ևս վարժարանի շրջանավարտ է` Մարիամ Հովսեփյանը: Քվանտականները աչքի են ընկնում ոչ միայն ԵՊՀ ՈՒԳԸ-ում, այլև ուսանողական խորհրդում, մասնավորապես` «Քվանտ»-ի շրջանավարտ Վարդան Ասատրյանը ղեկավարել է ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովը: ԵՊՀ-ում հասարակական ակտիվությամբ աչքի են ընկնում նաև վարժարանում դասավանդող, բայց ոչ վարժարանի շրջանավարտ ուսուցիչները, մասնավորապես` նշված ժամանակահատվածում պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն էր Սուրեն Պապիկյանը, իսկ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետինը` Գոռ Ալեքսանյանը: «Վարժարանի շրջանավարտները պետք է համախմբված լինեն, իսկ ուսանողական կառույցները հիանալի հնարավորություն են ընձեռում միևնույն արժեքները կրող և համախոհ երիտասարդների համախմբման ու միասնական գործունեության ծավալման համար», - ասում է Մ. Մալխասյանը: Հուսով ենք, որ «Քվանտ»-ի շրջանավարտները առավելագույնս համախմբված կլինեն ոչ միայն ԵՊՀ-ում, այլև այլ բուհերում, ինչը մեծ հեռանկարներ կարող է բացել նրանց ընդհանուր գործունեության հնարավորությունների համար:                                                                                                 

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...