Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
10.12.2012

Ամփոփվեց «Ժողովրդավարությունն սկսում է քեզանից» ծրագրի 3-րդ տարվա ներվարժարանային փուլը

Արդեն երրորդ տարին է, ինչ «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտները մասնակցում են «Ժողովրդավարությունն սկսում է քեզանից» ծրագրին, որը ՀՀ-ում իրականացվում է Եվրամիության Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կողմից` Կոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամի և ՀՀ ԿԳՆ օժանդակությամբ: Եվ ահա, այս տարվա քառօրյա սեմինար-սիմուլյացիոն խաղը վարժարանում անցկացվեց նոյեմբերի 15-16-ը և նոյեմբերի 19-20-ը: Մասնակից 35 աշակերտներից Հարավկովկասյան պատանեկան խորհրդարանի պատվիրակ ընտրվեց հումանիտար հոսքի աշակերտ Անահիտ Ղազարյանը: «Առաջին տարին է, ինչ սովորում եմ «Քվանտ» վարժարանում: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա` մասնակցելու այս ծրագրին: Շնորհակալ եմ այն աշակերտներից, ովքեր քվեարկեցին իմ օգտին, և նաև նրանցից, ովքեր չքվեարկեցին իմ օգտին, քանի որ այս 4 օրերի ընթացքում մենք շատ լավ և արդյունավետ աշխատեցինք միմյանց հետ», - իր տպավորություններով կիսվում է Ա. Ղազարյանը: Հարկ է նշել, որ քառօրյակի ընթացքում աշակերտները գիտելիքներ ձեռք բերեցին ժողովրդավարական արժեքների և գաղափարախոսությունների մասին, անցկացրին քննարկումներ և բանավեճ, ինչպես նաև այցելեցին Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարան: Ծրագրի ներվարժարանային փուլի ավարտին ՀՀ-ում «Ժողովրդավարությունն սկսում է քեզանից» ծրագրի ղեկավար Արմեն Զաքարյանը շնորհակալություն հայտնեց վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանին, ինչպես նաև դասընթացը վարժարանում վարող ուսուցիչներ Արաքսյա Սիմոնյանին, Միքայել Մալխասյանին և Նունե Առաքելյանին: Նա հիշեցրեց, որ նախորդ 2 տարիներին վարժարանի պատվիրակները հաջողությամբ են հանդես եկել Հարավկովկասյան պատանեկան խորհրդարանում և ընտրվել են Եվրամիության պատանեկան խորհրդարանի պատվիրակ: Ծրագրի ղեկավարությանն իր շնորհակալական խոսքն ուղղեց վարժարանի տնօրենը: «Շատ օգտակար ծրագիր է: Կարևոր է, որ ծրագրի ընթացքում աշակերտների հետ աշխատում են ոչ միայն իրենց ուսուցիչները, այլև հանդիպումներ են կազմակերպվում թաղապետարանի աշխատակազմի, լրագրողների և երիտասարդ կուսակցականների հետ: Հենց նման շփումների ընթացքում է, որ աշակերտները ձեռք են բերում իրական պատկերացումներ քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեության և փոխհարաբերությունների մասին», - ասում է վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյանը: Հուսով ենք, որ «Քվանտ»-ի պատվիրակը այս տարի ևս կլինի լավագույնների թվում և կընտրվի Եվրամիության պատանեկան խորհրդարանի պատվիրակ:  

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...