Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
21.04.2013

«Քվանտ» վարժարանի մասնակցությունը Եվրոպական Միության պատմություն դասավանդողների ասոցիացիայի աշխատանքներին

2012 թ. նոյեմբեր ամսից «Քվանտ» վարժարանը մասնակցում է Եվրոպական Միության Արևելյան գործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Եվ ահա, նշված ամսին Լվովում կայացած Սևծովյան տարածաշրջանում միջմշակութային երկխոսության թեմատիկային նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցեց վարժարանի պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանը: Այնուհետև նա մասնակցեց նաև նույն տարվա դեկտեմբերին և 2013 թ. մարտին Երևանում նույն թեմատիկայով անցկացված միջազգային գիտական համաժողովներին: 2012 թ. դեկտեմբերի 10-ին «Քվանտ» վարժարան այցելեց Եվրոպական Միության պատմություն դասավանդողների ասոցիացիայի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին պատվիրակներ Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Ուկրաինայից և Վրաստանից: Նրանք շրջեցին վարժարանով, ծանոթացան կրթօջախի հաջողություններին, դասալսում անցկացրին 9-րդ դասարանում և այնուհետև զրուցեցին դասարանի աշակերտների հետ: Կիսվելով իրենց տպավորություններով` նրանք հիացմունք հայտնեցին, որ վարժարանում կիրառվում են ուսուցման առաջատար մեթոդներ, մասնավորապես` իրագործվում է աշակերտակենտրոն ուսուցում, խրախուսվում է միջառարկայական կապը, գիտելիքներ են հաղորդվում սեփական հայրենիքի, ինչպես նաև հարևան երկրների մասին, փայլուն հիմքերի վրա է ինչպես մայրենի, այնպես էլ` օտար լեզվի իմացությունը և այլն: Այցը «Քվանտ» վարժարանի միջազգային կապերի ընդլայնման հերթական քայլերից մեկն է մատնանշում, ընդ որում` զարգացնելով կապերը հասարակական գիտությունների ոլորտում:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...