Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
22.04.2013

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Ապրիլի 16-17-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Եվրոպական Միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից իրականացվող ուսուցիչների վերապատրաստման և Հարավկովկասյան պատանեկան խորհրդարանի ձևավորմանն ուղղված «Ժողովրդավարությունն սկսվում է քեզանից» 3-ամյա ծրագրի փակումը, որի ժամանակ «Քվանտ» վարժարանի ուսուցիչներ Արաքսյա Սիմոնյանը և Միքայել Մալխասյանը, ի թիվս ՀՀ շուրջ մեկ տասնյակ վաստակաշատ ուսուցիչների, Վրաստանում ԵՄ դեսպանի ձեռքից ստացան ծրագրի ամբողջացման վկայագիր և «Քաղաքացիական կրթության լավագույն ուսուցիչ» մրցանակ: Վկայագիր է շնորհվել նաև վարժարանի երիտասարդ ուսուցչուհի Նունե Առաքելյանին: Մրցանակակիր ուսուցիչ Ա. Սիմոնյանի խոսքերով` ծրագիրն անչափ հաջողված էր: «Նման հրաշալի ծրագրի իրականացման համար նախևառաջ պետք է շնորհակալություն հայտնել Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցին, որի ղեկավարության շնորհիվ էլ ՀՀ դպրոցները մասնակից դարձան միջազգային այս ծրագրին», - ասաց Ա. Սիմոնյանը: Մրցանակակիր մյուս ուսուցիչ Մ. Մալխասյանի հավելմամբ` շնորհակալություն պետք է հայտնել նաև ծրագրի մասնակից աշակերտներին, քանի որ նրանց ակտիվ և արդյունավետ աշխատանքի արդյունքում վարժարանը մշտապես մասնակից է ունեցել ոչ միայն Հարավկովկասյան պատանեկան խորհրդարանի, այլև Եվրոպական Միության  պատանեկան խորհրդարանի (կենտրոնակայանը` Բրյուսել) աշխատանքներին: «Ծրագրի ներվարժարանային փուլից սկսած աշակերտներն իրենց փայլուն են դրսևորել, և հենց նրանց աշխատանքի շնորհիվ է, որ ես ստացա ինձ համար հոբելյանական` 100-րդ մրցանակս»: Իրենց ուսուցիչների հետ Թբիլիսի էին մեկնել նաև ծրագրի մասնակից ներկա և նախկին աշակերտներ Հենրի Հարությունյանը, Նարեկ Հարությունյանը և Կարեն Մելքոմյանը: Ի դեպ, վերը նշված մրցանակաբաշխությունը քվանտականների վերջին օրերի միակ նվաճումը չէր: Վարժարանի երիտասարդ ուսուցիչներ Գոռ Ալեքսանյանը և Միքայել Մալխասյանը ապրիլի 8-12-ը մասնակցել են Մոսկվայի պետական համալսարանի կողմից կազմակերպված «Լոմոնոսով-2013» միջազգային երիտասարդական գիտական համաժողովին: Միքայել Մալխասյանը, որ արդեն 3-րդ տարին անընդմեջ է մասնակցում «Լոմոնոսով» ամենամյա միջազգային գիտաժողովին, մասնակցել է նաև երիտասարդական կազմակերպությունների և ուսանողական կառույցների ղեկավարների համար կազմակերպված «Ժամանակակից կրթական ծրագրերի զարգացումը ԱՊՀ և ԵՄ երկրներում» կլոր սեղանի աշխատանքներին: 

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...