Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
22.12.2012

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Մ. ՄԱԼԽԱՍՅԱՆԻ «ՕՇԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Օրերս Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել «Քվանտ» վարժարանի ուսուցիչ և ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանի «Օշական» մենագրության 2-րդ, լրամշակված հրատարակությունը, որը նախատեսված է պատմաբանների, զբոսաշրջիկների, զբոսաշրջության ոլորտը համակարգողների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար: Եվ ահա, դեկտեմբերի 22-ին «Քվանտ» վարժարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին վարժարանի ավագ դասարանների աշակերտները և ուսուցիչները: «Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2007 թ., երբ ես սովորում էին վարժարանի 10-րդ դասարանում, ուստի ճիշտ համարեցի շնորհանդեսն անցկացնել հենց վարժարանի աշակերտների և իմ ուսուցիչների հետ», - շնորհանդեսի սկզբում անկեղծացավ Մ. Մալխասյանը: Քանի որ աշխատանքը հրատարակվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ, Միքայելը, որ ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի մագիստրանտ է, չմոռացավ շնորհակալություն հայտնել նաև իր դասախոսներին, մասնավորապես` աշխատանքի գրախոսներին: Մենագրությունը հրատարակության են գրախոսել ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Բաբկեն Հարությունյանը, հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Հայկ Ավետիսյանը և ԵՊՀ բակալավրիատի բաժնի պետ, աշխ. գիտ. թեկնածու, դոց. Գուրգեն Հովհաննիսյանը: Վերջինս, լինելով նաև առաջին հրատարակության գրախոսը, մասնակցում էր շնորհանդեսին: «Երկրորդ հրատարակությունը զգալիորեն տարբերվում է առաջինից: Սա ոչ թե պարզապես տպաքանակի վերահրատարակություն է, այլ իսկապես պարունակում է բովանդակային լրջագույն լրամշակումներ: Հեղինակը, ակադեմիական կրթություն ստանալով ԵՊՀ պատմության ֆակուլտետում, նորովի է մոտեցել իր առջև դրված խնդիրներին` կատարելով թվական ճշգրտումներ և ավելացնելով աշխատանքը ամբողջացնող գլուխներ», - իր խոսքում նշեց Գուրգեն Հովհաննիսյանը: Նա միաժամանակ հավելեց, որ Մ. Մալխասյանի գիտական գործունեության հաջողությունների ապացույցն է նրա աշխատություններից կատարվող հղումների քանակի շարունակական աճը: Գրքի խմբագիր, պատմաբան Լենա Ասրյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ գրքի սկզբում հեղինակն առանձին կետերով նշում է աշխատանքի նպատակը, այն է` ներկայացնել գյուղի ընդհանուր աշխարհագրական բնութագիրը, ամբողջական պատմությունը, պատմաճարտարապետական հուշարձանները և զբոսաշրջության զարգացման հնարավորությունները: «Հետաքրքիր է հատկապես Օշականի ճակատամարտի թվականի շուրջ հեղինակի կարծիքը, ինչը հիմնավորվում է սկզբնաղբյուրների համադրությամբ», - ասաց Լենա Ասրյանը: Կարծիքներով հանդես եկան նաև վարժարանի ուսուցիչներ Եվգենյա Ղալումյանը, Արաքսյա Սիմոնյանը, Սեյրան Սուվարյանը և Էլյա Ղիասյանը, ինչպես նաև աշակերտներ Ավետիս Կարեյանը, Մանան Բարսեղյանը, Անահիտ Ղազարյանը, Նարե Հարությունյանը և Լիլի Դրմեյանը, ովքեր աշխատանքը նախապես կարդալու հնարավորություն էին ունեցել: Հեղինակին իր շնորհավորական խոսքն ուղղեց նաև վարժարանի տնօրեն, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Ռոբերտ Վարդանյանը: «Նման հրատարակության օրինակը շատ օգտակար է աշակերտների համար, քանի որ նրանց մոտ ևս կարող է ցանկություն առաջանալ` ձեռք բերելու գիտական աշխատանքներ կատարելու հմտություններ: Քաջառողջություն պետք է մաղթել գրքի գրախոսներին և շնորհակալություն հայտնել` մագիստրանտի մենագրության վրա աշխատելու համար», - ասում է վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյանը: Շնորհանդեսն ավարտվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Ս. Շողակաթ վանքի վանահայր Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանի օրհնանքի խոսքով:  

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...