Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Ուղեղի ճանաչման շաբաթը» 2013 կրթական արշավի լավագույն դպրոցը «Քվանտ» վարժարանն է 17.03.2013

«Ուղեղի ճանաչման շաբաթը» 2013 կրթական արշավի լավագույն դպրոցը «Քվանտ» վարժարանն է

Ս/թ մարտի 11-17-ը Հայաստանում անցկացվեց «Ուղեղի ճանաչման շաբաթ» (Brain Awareness Week) կրթական արշավը:

«Ուղեղի ճանաչման շաբաթը» գլոբալ արշավ է, որի նպատակն է հասարակությանը մատչելի ձևով ներկայացնել ուղեղի հիվանդությունները, դրանց բուժման հարցում գիտության ձեռքբերումները և այլն: Արշավն իրականացվում է աշխարհի շուրջ 100 երկրներում: Այն համակարգվում է «Դանա» հիմնադրամի կողմից:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն՝ Նյարդաբանական միությունների եվրոպական ֆեդերացիայի աջակցությամբ, արշավի շրջանակներում Հայաստանի 10 դպրոցներում իրականացրեց Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների վերաբերյալ կրթական սեմինարներ և մրցույթներ, նաև փակցվեցին տեղեկատվական պաստառներ:

Արշավին մասնակցեցին ք. Երևանի 185 միջն. և 196 միջն. դպրոցները, «Օհանյան» և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրները, «Քվանտ» վարժարանը:

ՀՀ մարզերից՝ գ. Ավշարի միջն., գ. Գեղարքունիքի միջն. դպրոցները, ք. Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցը, գ. Քանաքեռավանի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրը, ք. Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը:

Արշավին մասնակցեց շուրջ 200 աշակերտ: Կրթական սեմինարների ընթացքում երիտասարդ կենսաբանները մատչելի կերպով ներկայացրեցին Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները, դրանց ախտորոշման և բուժման եղանակները, ինչպես նաև գիտության վերջին նվաճումներն ուղեղի հետազոտման ոլորտում:

Զեկուցումներից հետո անցկացվեցին մրցույթներ, որոնց արդյունքում աշակերտներն արժանացան տարաբնույթ մրցանակների: Շաբաթվա վերջում յուրաքանչյուր դպրոցի աշակերտների ցուցադրած արդյունքների հիման վրա որոշվեց «Ուղեղի ճանաչման շաբաթը» 2013 կրթական արշավի լավագույն դպրոցը: Մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչվեց «Քվանտ» վարժարանը: Այս մասին հայտնում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան»:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...