Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
02.02.2013

Ուսուցչի աշխատանքը կոչում է և նվիրում

Մեծերից մեկն ասել է, որ ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին ։ Առավել երջանիկ են այն ուսուցիչները , որոնց կատարած աշխատանքը գնահատում են իրենց իսկ աշակերտները ։ Արդեն հաջողությունների հասած , կյանքում իրենց տեղը գտած մեր աշակերտները , հետադարձ հայացք ձգելով անցած ճանապարհին , գիտակցում են սիրելի ուսուցիչների դերը իրենց կյանքում և երախտագիտության խոսք հղում նրանց։ Ներկայացնում ենք նրանցից մեկը՝ «Քվանտ» վարժարանի շրջանավարտ Նարեկ Աբգարյանի նամակը` ուղղված իր ուսուցչին` ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Ա.Դարբասյանին։


Բարև Ձեզ, պարոն Դարբասյան

Իմ անունը Նարեկ է, և իմ՝ «Քվանտ»վարժարանում սովորելու տարիներին դուք ինձ դասավանդել եք «Ինֆորմատիկա» առարկան և մասնավորապես՝ C++լեզվով ծրագրավորման հիմունքները , որից սկսվեց իմ սերը դեպի ծրագրավորման և թվային տեխնոլոգիաների աշխարհ։

Վարժարանը գերազանց ավարտելուց հետո ես ընդունվեցի Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ պետպատվերի շրջանակում, որտեղ երեք տարի սովորելուց հետո հրավեր ստացա ՝մեկնելու Գերմանիա՝ ուսումս Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մոտ գտնվող կիրառական գիտությունների համալսարանում շարունակելու։ Ուսումս ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից։ Սկզբնական մեկ տարին անգլերենով էր դասավանդվում , որի ընթացքում ես ինտենսիվ յուրացնում էի գերմաներենը։ Մեկ տարի հետո Գերմանիայում հանձնելով գերմաներենի պետական քննություն ՝ ստացա գերմաներենի պետական բարձրագույն սերտիֆիկատը, որը հնարավորություն է տվեց Գերմանիայի ցանկացած բուհում ուսումս շարունակելու։

   Մեկ տարի հետո գերազանց արդյունքներս հաշվի առնելով՝ ինձ առաջարկեցին նոր ուսանողներին դասավանդել «Ֆիզիկա» և «Էլեկտրոնիկա» առարկաների գործնական պարապմունքները, ինչպես նաև ստացա կրթաթոշակ։

   Մասնագիտությունս է՝ Hardware Engineering and Microcontroller Techniques, և մենք զբաղվում ենք շղթաների(circuit) նախագծմամբ, ինչպես նաև միկրոպրոցեսորների ծրագրավորմամբ։

Երկու տարի սովորելուց հետո ընդունվեցի աշխարհահռչակ «PHILIPS » ֆիրմայի Գերմանիայի մասնաճյուղ։ Այժմ աշխատում եմ « PHILIPS » ֆիրմայում ՝Շտուդգարդ քաղաքում։ Մեր բաժանմունքն է՝ Research and Development և զբաղվում է բժշկական ,,patient monitor,,-ների նախագծմամբ և պատրաստմամբ։

    Ես ինքս ստանում եմ տարբեր ,,projectner,, պատրաստելու Hardware տարբեր սարքերի համար, ինչպես նաև ընտրել և բարդ պահանջների համար ծրագրավորել միկրոպրոցեսորներ («Renesas» ֆիրմայի) ։

Չորս ամսում արդեն հանձնել եմ 2 ավարտված ,,project,,, որը «PHILIPS»-ում արդեն կիրառվում է։ Միկրոպրոցեսորները հիմնականում ծրագրավորում եմ C լեզվով, ինչպես նաև «Assembler»-ով, որը շատ աշխատատար է։ Աշխատանքից և վարձատրությունից շատ գոհ եմ։

Մի քանի օր առաջ մեծ ուրախությամբ տեղեկացա ՀՀ նախագահի կողմից Ձեզ Մովսես Խորենացի շքանշանի հանձնման մասին ։ Ցանկանում եմ Ձեզ սրտանց շնորհավորել , ինչպես նաև ցանկանալ առողջություն և նորանոր հաջողություններ Ձեր ազգանվեր գործում։

Գերմանիայում շատ եմ հիշում «Քվանտ» վարժարանը և իմ հիանալի ուսուցիչներին , որոնցից շատ-շատ բան եմ սովորել։

Վստահ եմ , որ ճիշտ և ամուր գիտական հիմքն է կարևոր աշտարակ կառուցելու համար։ Խորապես շնորհական եմ Ձեզ իմ ուսման գործում այդ աշխատանքը անթերի կատարելու համար։

Հուսով եմ , որ Դուք ինձ հիշեցիք, իսկ եթե ոչ, այս նամակին կից որոշեցի ուղարկել անձնագիրս (Badge)՝ իմ լուսանկարով։


 Մեծագույն հարգանքով և սիրով՝ Նարեկ Աբգարյան։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...