Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
02.02.2013

ԱՅՑ ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽ

Օրեր առաջ Հայաստանում իր արձակուրդն էր վայելում «Քվանտ» վարժարանի նախկին սան Հայկ Սարիբեկյանը: 2008 թ. աստղագիտության միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր, 2008 թ. և 2009 թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր Հայկն այսօր արդեն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ուսանող է, ուսումը շարունակում է ինֆորմատիկայի և մաթեմատիկայի բնագավառում: «Քվանտում» ձևավորված բարի ավանդույթի համաձայն արտերկրում սովորող մեր շրջանավարտները, ժամանելով Հայաստան, ժամանակ են գտնում այցելելու հարազատ վարժարան:
Հայկը խորապես համոզված է, որ կրթության նկատմամբ իր սերը ձևավորվել է վարժարանում սովորելու տարիներին, որտեղ ստացել է հիմնավոր կրթություն բոլոր առարկաներից:
     «Քվանտում» անցկացրած օրերը հագեցած էին. Հայկը մասնակցեց վարժարանի ամենամյա մրցանակաբաշխությանը, մեծ սիրով փորձի փոխանակում կատարեց վարժարանի իր կրտսեր ընկերների հետ, խոսեց ՏՏ ոլորտում ունեցած իր հաջողությունների մասին` մասնավորապես կարևորելով «Լոգո միկրոաշխարհներ» ծրագրային փաթեթը, որով դեռ ցածր դասարաններում էր հետաքրքրված: Հայկի խոսքերով հենց այդ ծրագիրն էլ կարևոր դեր խաղաց իր հետագա հաջողություններում:    
Ավարտին մոտեցան Հայկի արձակուրդային օրերը, և նա վերադարձավ ԱՄՆ` իր հետ տանելով վարժարանում անցկացրած տարիների արթնացած հուշերը, ջերմ ընդունելության տպավորությունները:
Մենք նրան մաղթում ենք նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ` գրկաբաց սպասելով մեր հաջորդ հանդիպմանը:
 
         

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...