Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
30.01.2013

«Կիսահաղորդչային կառուցվածքներում սպինային դինամիկան» միջազգային դպրոցը «Քվանտ» վարժարանում

   2013 թվականին ևս «Քվանտ» վարժարանը Մեծ Բրիտանիայի «Սոութամփթոն» համալսարանի հետ համատեղ կազմակերպեց հերթական միջազգային սեմինար-հանդիպումները: Հունվարի 15-ին «Քվանտ» վարժարանը կրկին մարդաշատ էր, այս անգամ վարժարանի հյուրերն էին «Կիսահաղորդչային կառուցվածքներում սպինային դինամիկայի միջազգային դպրոց»-ի ղեկավար Ալեքսեյ Կավոկինը` Անգլիայից, և մասնակիցներ Իվան Շելյակը ` Սինգապուրից, Պավլոս Սավվիդիսը` Հունաստանից, և այլոք: Նույն օրը հյուրերը ժամանեցին Ծաղկաձոր: Վարժարանի համար Ծաղկաձորը պատահական ընտրություն չէր` հյուրերը այստեղ հնարավորություն ունեին ամեն օր դահուկասպորտով զբաղվելու՝ համատեղելով աշխատանքային առօրյան հիանալի հանգստի հետ: Հունվարի 16-ին սկսվեց կոնֆերանսը, որտեղ նախ ողջույնի խոսքով հանդես եկան սեմինարի կազմակերպիչները, ապա Ալեքսեյ Կավոկինը հիանալի զեկույցով ներկայացրեց հայերին և Հայաստանը` սկսած Ուրարտական ժամանակաշրջանից մինչև մեր օրերը: Էլ ի՞նչ հյուրընկալություն առանց հայկական կոնյակի. հունվարի 18-ին կազմակերպվեց կոնյակի համտես «Արարատ» գինու և կոնյակի գործարանում, ապա մեր հյուրերը եղան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
   Հունվարի 23-ին հյուրերը նորից «Քվանտ» վարժարանում էին, սակայն այս անգամ մասնակցում էին հրաժեշտի միջոցառմանը: Վարժարանից հյուրերը հեռացան բուռն տպավորություններով և նորանոր հանդիպումների ակնկալիքներով:




            

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...