Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտ» վարժարանում տոն էր... 30.12.2012

«Քվանտ» վարժարանում տոն էր...

Արդեն վաղուց ձևավորված ավանդույթը չխախտելով` այս տարի ևս «Քվանտ» վարժարանում դեկտեմբերի 27-ին և 28-ին անցկացվեց վարժարանի ուսումնադաստիարակչական ծրագրերում իր առանձնահատուկ տեղն ունեցող «Արմ էքսպո» համավարժարանային մրցույթ–ցուցահանդեսը: Այս տարի դասարաններին հանձնարարված էր ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզերի քաղաքները և գյուղերը:

Ներկայացվող բնակավայրերի ընտրությունը տրված էր աշակերտներին: Ընտրվեցին հետևյալ բնակավայրերը` Տավուշի մարզ, Էջմիածին, Ջերմուկ, Աշտարակ, Շամշադին, Արագած, Սևան, Գառնի, Ծովինար, Սիսիան, Գեղարքունիքի մարզ, Ղարաբաղ, Երևան, Գյումրի, Գորիս, Լոռու մարզ. Թալին, Սյունիքի մարզ:

Այս տարի մրցույթում հաղթեց 9-2 դասարանը, որը ներկայացնում էր Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղը: Երկրորդ կարգ ստացավ Սիսիանը ներկայացնող 9-3 դասարանը: Երրորդ կարգ շնորհվեց երեք դասարանների` 5-1 (Տավուշի մարզ),  8-1 (Շամշադին) և 10-6 (Սյունիքի մարզ):

Պետք է նշել, որ մրցանակային տեղերի չարժանացած դասարաններն էլ էին մեծագույն ոգևորությամբ պատրաստվել համավարժարանային այդ միջոցառմանը և պատշաճ ձևով ներկայացան։

Միջոցառման ավարտին գոհ էին բոլորը՝ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները, թե՛ ծնողները։ Բոլորի մեծ ջանասիրությունը, խանդավառությունը, պատշաճ ձևով ներկայանալու ձգտումը տվեցին ցանկալի արդյունք։



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...