Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
8-րդ դասարանի դատարանը արդարացրեց ամբաստանյալ Իներցիային 25.12.2012

8-րդ դասարանի դատարանը արդարացրեց ամբաստանյալ Իներցիային

Աշխույժ եռուզեռ էր ընթերցասրահում դեկտեմբերի 22-ին: Իրար հետ մրցում էին 8-րդ դասարանների աշակերտների թիմերը: Մրցույթը կազմակերպել էին ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ամբիոնների ուսուցիչները: Պարզ է, որ հարցերն էլ բնագիտությունից էին: Նպատակն էր` հետաքրքրություն առաջացնել բնագիտական առարկաների նկատմամբ և սովորեցնել երեխաներին թիմային աշխատանքի:

Մրցույթն անցավ երեք փուլով: Առաջին փուլում թիմերը պատասխանում էին ուսուցիչների կազմած հարցերին: Ընդ որում հարցերն այնպես էին ընտրված, որ աշակերտներից պահանջվում էր ոչ միայն գիտելիք ունենալ, այլև կարողանալ տրամաբանական կապեր գտնել, վերլուծել, վերացարկել:

Երկրորդ փուլում թիմերն իրար էին հարցեր տալիս: Պետք է ասել, որ երեխաները լավ էին նախապատրաստվել այս փուլին, քանի որ, եթե հակառակորդ թիմերը չկարողանային պատասխանել իրենց տված հարցին, ապա իրենք կստանային լրացուցիչ միավոր:

Երրորդ փուլում յուրաքանչյուր դասարան պետք է ներկայացներ բնագիտությունից իրենց ընտրած թեման: Աշակերտների ներկայացումները շատ հետաքրքիր էին: 83-ը ներկայացրեց «Ջրածինը» թեման: 82-ը` «Ջրի երեք վիճակները բնության մեջ» , իսկ 81-ը` «Իներցիայի դատը»: Հատկապես հետաքրքիր էր 81-ի թատերականացված դատավարությունը` դատավորով, դատախազով, փաստաբանով, վկաներով և, իհարկե, մեղադրյալով` Իներցիայով:

Մրցույթում հաղթեց 81 դասարանի ,,Էվրիկա,, թիմը: Թիմի անդամները պարգևատրվեցին հաշվիչներով, իսկ մրցույթի լավագույն մասնակից Հայկ Հարությունյանը` նաև «Զարմանահրաշ ֆիզիկա» գրքով:

Սակայն, իհարկե, այս մրցույթում պարտվողներ չեղան, քանի որ բոլորն էլ նոր բան սովորեցին, գիտելիք ձեռք բերեցին: Թեև մի պարտվող կար` այն պատկերացումը, թե բնագիտական առարկաները հնարավոր չէ հետաքրքրաշարժ ներկայացնել:







Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...