Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հայրենաճանաչության հերթական դասը «Քվանտ» վարժարանում 21.12.2012

Հայրենաճանաչության հերթական դասը «Քվանտ» վարժարանում

...Օրհնյալ է այն երկիրը, որ հանճարեղ զավակներ ունի։ Եվ երիցս է օրհնյալ, որ կարողանում է գնահատել այդ հանճարեղ զավակներին…

Ջ. Չարկվիանի

     Դեկտեմբերի վերջը սովորականի պես լարված է «Քվանտ» վարժարանում։ Ամփոփվում են ուստարվա կիսամյակում կատարված աշխատանքնե աշակերտները պատրաստվում են ձմեռային քննություններին։ Աշխատանքները շատ են. վարժարանը նման է փեթականոցի. թեմատիկ գրավոր աշխատանքներ,  ներվարժարանային օլիմպիադաներ, WEB-որոնումներ տարբեր առարկաներից.  շունչ քաշելու ժամանակ չկա, իսկ վարժարանի բազմազբաղ  աշակերտները նորից անակնկալ ունեն։

      Վարժարանի գրադարանը բազմամարդ է ։

Հերթական միջոցառումը նվիրված է հայ ականավոր բանաստեղծ, գրող , գրականագետ Պարույր Սևակին։         

Միջոցառման կազմակերպիչները քիմիակենսաբանական հոսքի 12-րդ դասարանի աշակերտներն են և նրանց ուսուցչուհին՝ Ա. Խերանյանը՝ վարժարանում մանկավարժական պրակտիկա անցած ուսանողուհին, որն այժմ հայոց լեզվի ու գրականության ամբիոնի բանիմաց ու փորձառու ուսուցչուհիներից մեկն է ։

Սևակի ծնունդը մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի "Եղիցի լույս »

«Ապրե՜լ, ապրե՜լ , այնպե’ս ապրել, Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը»,- այսպես է հանճարեղ բանաստեղծը բանաձևել շիտակ ապրելու ճանապարհը ։

     Սևակը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը։ Բանաստեղծությունները հաջորդում են իրար, ու հուզմունքը այլևս անհնարին է զսպել. որքա՜ն սեր, նվիրում  կա աշակերտների խոսքում, որքա՜ն մաքուր է հնչում մայրենին սիրելի սաների շուրթերից։

    Պատուհանից դուրս ձմեռը փռել է իր սպիտակ սավանը, իսկ ներսում լույս է, արև   ու ջերմություն։              

     Մեծերը չեն մահանում։ Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին,մտնում    մարդկանց սրտերը՝ սերնդեսերունդ հարատևելու  անխախտությամբ…                                                                                            


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...