Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Oժտվածների մրցույթ «Քվանտ 2013» 09.12.2012

Oժտվածների մրցույթ «Քվանտ 2013»

Ուզու՞մ ես ճանաչվել օժտված և ստանալ որակյալ կրթություն…

Արդեն սկսվել է օժտված երեխաների «Քվանտ -2013» մրցույթին մասնակցել ցանկացողների ցուցակագրումը: Մեկնարկել են նաև մրցույթի նախապատրաստական անվճար դասընթացները մաթեմատիկա առարկայից: Դասընթացներին, որոնք անցկացվում են հեռավար և առկա կարգով, կարող են մասնակցել 6, 7, 8 և 9-րդ դասարանցիներ ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության մարզերից:

Oժտված երեխաների «Քվանտ-2013» մրցույթի 2 փուլերը կկայանան 2013 թ. մայիսի 9-ին և 12-ին:

Մրցույթի հաղթողները իրավունք կստանան անվճար կամ արտոնյալ պայմաններով որակյալ կրթություն ստանալու «Քվանտ» վարժարանում, համալրելու վարժարանի օլիմպիական խմբակները, ինչը կստեղծի անհրաժեշտ նախադրյալներ հաջողությամբ հանդես գալու միջազգային օլիմպիադաներում: Նրանց համար կսահմանվեն նաև առանձին արտոնություններ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով սովորելու դեպքում:

Մրցույթում հաղթած երեք լավագույն աշակերտների, ովքեր հանրապետության մարզերից են և սոցիալապես անապահով ընտանիքներից, վերը նշված արտոնություններից բացի, հովանավորների կողմից կտրվի ամսական 50 000-ական դրամ կրթաթոշակ:

Դասընթացներին և մրցույթին մասնակցել ցանկացողները ցուցակագրվելու համար կարող են զանգահարել 010-42-22-17, 091-23-29-51 հեռախոսահամարներով կամ գրել gifted@quantum.am հասցեին կամ պարզապես սեղմել այստեղ:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...