Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Առողջ սերունդ դաստիարակելու կարևոր գրավականը հայրենաճանաչությունն է... 06.12.2012

Առողջ սերունդ դաստիարակելու կարևոր գրավականը հայրենաճանաչությունն է...

«Մարդու ուժ հողի մեջ է։ Քանի հող չեն խլե ոտաց տակեն, մարդ անպարտ է, խլեցին` գերի է... Հող անմահ է, հող ուրիշ տեր չի ընդունե, հող իր տիրոջ հետ արնակից է, ու իր արնակցին կսպասե՛... Հողի կորուստ անդարձ կորուստ չէ»:

Մուշեղ Գալշոյան

«Քվանտ» վարժարանում շատերն են Մուշեղ Գալշոյանի պես մտածում. հողի կորուստն անդարձ չէ: Բայց եթե նույն այդ հողի «անձնագրերը»՝ պատմական հուշարձանները, ոչնչացվում են, ապա կորուստն անդառնալի է լինում: Մեզ համար ելքը մեկն է՝ հայրենաճանաչություն: Եթե մենք հայրենաճանաչ հասարակություն լինենք, օգնենք մեր սերնդին, որ լինի հայրենաճանաչ, ինքնաբերաբար շատ խնդիրներ կվերանան, առանց նույնիսկ դրանց դեմ պայքարելու: Ճանաչելով է, որ սիրում ես, մինչև չես ճանաչում, չես կարող սիրել ու գնահատել: Հուշարձանների պահպանումն առանց ճանաչելու ուղղակի հնարավոր չէ: Եթե սահմանին կանգնած զինվորը իր հայրենիքը լավ չի ճանաչում, ինչ էլ ասես նրան, ոգին չի բարձրանա, բայց երբ հայրենաճանաչ է, նույնիսկ այդ մնացածի կարիքը չկա: Ճանաչեցի՞նք, ուրեմն մեզանից անկախ լինելու ենք մեր երկրի զինվորը:

«Քվանտ» վարժարանի՝ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով սովորող մի խումբ աշակերտներ իրականացնում են մի նախագիծ, որի հիմնական նպատակը հենց հայրենաճանաչությունն է։ Նրանք այցելում են Հայաստանի վանքերն ու եկեղեցիները, մաքրում են տարածքը, տեղադրում «Չաղտոտել» գրությամբ ցուցանակներ, իսկ ֆեյսբուքյան էջում տեղադրվում են նրանց այցելած եկեղեցիների նկարները ու պատմությունը: Արդեն կատարվել է 9 այցելություն դեպի Հայաստանի տարբեր եկեղեցիներ` Մուղնու Սբ. Գևորգ, Հովհանավանք, Սաղմոսավանք, Թեժառույք, Թալինի Սբ. Կաթողիկե, Աշտարակի Սբ. Կարմրավոր և Սբ. Մարիանե եկեղեցիներ, Արմավիրի մարզի Սբ. Շողակաթ եկեղեցի եվ իհարկե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Իրականում ծրագրի նպատակն է կատարել բարեգործական աշխատանք՝ միաժամանակ հանրությանը ծանոթացնելով մեր երկրի վանքերի ու եկեղեցիների պատմությանը: Սակայն այս ծրագիրը իր դրական ազդեցությունն ունեցավ նաև աշակերտներից յուրաքանչյուրի վրա. նույնիսկ նրանցից շատերը խոստովանում են, որ հիմա արդեն աղբ նետելուց առաջ հիշում են իրենց քրտնաջան աշխատանքը և աղբաման են փնտրում:

Թալինի Սբ. Կաթողիկեում /խոնարհված եկեղեցի Արագածոտնի մարզի Թալին քաղաքում/ համեմատաբար ավելի մեծ աշխատանք էր պահանջվում: Ավելին՝ նրանք որոշեցին ձայն բարձրացնել հուշարձանների շրջակայքում ծխախոտի և ոգելից խմիչքի օգտագործման դեմ:

Ներկայումս այս ծրագրի ֆեյսբուքյան էջը (http://www.facebook.com/armchurhibdp) ունի ավելի քան հիսուներկու հետևորդներ: Նախատեսվում է նաև ստեղծել պաշտոնական բլոգ:

Այսպես՝ համոզվում ենք, որ ճշմարիտ է այն ուղին, որ ընտրել ենք. առողջ սերունդ դաստիարակելու կարևոր գրավականը հայրենաճանաչությունն է...


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...