Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Որակյալ դիմորդներից դեպի որակյալ ԲՈՒՀ 02.12.2012

Որակյալ դիմորդներից դեպի որակյալ ԲՈՒՀ

ԵՊՀ ՈՒԳԸ-ն եւ Մինչհամալսարանական կրթության վարչությունը «Քվանտ» վարժարանի հետ համատեղ ծրագիր են իրականացնում:

Այդ ծրագրի շրջանակում Մայր բուհի որոշ ֆակուլտետների դեկաններ բաց դասախոսություններ են անցկացնում վարժարանի 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Ծրագրի նպատակն է ոչ միայն ԵՊՀ-ի համար դիմորդների հոսք ապահովելը, այլեւ աշակերտներին մասնագիտական կողմնորոշման գործում օգնելը:

Հանդիպումների մեկնարկը տրվեց նոյեմբերի 17-ին: Այդ օրը վարժարանի սաները հյուրընկալեցին Պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանին: Հաջորդ հանդիպումն էլ կայացավ նոյեմբերի 24-ին, երբ «Քվանտ» էին այցելել Մաթեմատիկայի եւ մեխանիկայի, ինչպես նաեւ Քիմիայի ֆակուլտետների դեկանները: Նրանք աշակերտներին ներկայացրին իրենց ղեկավարած ֆակուլտետների հնարավորությունները` բակալավրի ուսումնական ծրագրից մինչեւ ասպիրանտուրա, ինչպես նաեւ աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրները: Դեկանները, բնականաբար, պատասխանեցին նաեւ աշակերտներին հետաքրքրող հարցերին:

Ինչպես նշում է ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ եւ վարժարանի աշխատակից Միքայել Մալխասյանը, կրթօջախի աշակերտները բավականին բարձր որակի դիմորդներ են դառնում համալսարանի համար: Հիմնադրման օրվանից «Քվանտ» վարժարանի սաների 2/3-ն ընդունվել է ԵՊՀ: Ու թեեւ վարժարանի աշակերտների այց ԵՊՀ դեռ չի կազմակերպվել, այնուամենայնիվ, ՈՒԳԸ նախագահի խոսքերով, կայացած հանդիպումները դրան համարժեք էին: Ընդ որում` վարժարանի սաները մշտապես մասնակցում են համալսարանում կազմակերպվող օլիմպիադաներին:

Կրթօջախի ղեկավարները նույնպես մեծ ուրախությամբ են ընդունում ծրագիրը: Տնօրեն Ռոբերտ Վարդանյանը, ով ԵՊՀ կրկնակի ոսկե մեդալակիր է, աշակերտների եւ դասախոսների հանդիպման ժամանակ նշեց. «Լինելով համալսարանական` շատ եմ կարեւորում վարժարանի աշակերտների` հանրապետության թիվ մեկ բուհ ընդունվելը, քանի որ Մայր բուհում ուսանողները ստանում են իսկապես բարձրագույն եւ որակյալ կրթություն»:

Ի դեպ, այս տարվա օգոստոսին ԵՊՀ-ի եւ «Քվանտ» վարժարանի միջեւ ստորագրվել է համագործակցության նոր հուշագիր: Նշենք նաեւ, որ ծրագրի շրջանակում դեկտեմբերին եւս ԵՊՀ դեկաններն այցելելու են «Քվանտ» վարժարան:


Հղում` http://ysu.am/site/index.php?lang=3&page=2&id=13292

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...