Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Արտո Թունջբոյաջյանը «Քվանտ» վարժարանի հյուրն է … 01.11.2012

Արտո Թունջբոյաջյանը «Քվանտ» վարժարանի հյուրն է …

Հայրենասիրության ու բարոյականության մի ինքնատիպ դաս

«Քվանտ» վարժարանի հյուրընկալ սրահներից մեկը՝ ընթերցասրահը, դարձյալ լի էր ուսուցիչներով, աշակերտներով։ Բոլորն անհամբեր սպասում էին մեկին։ Իսկ նա երկար չսպասեցրեց։

«Քվանտի» աշակերտական խորհրդի հրավերով վարժարան էր այցելել «Armenian Navy Band» հանրահայտ խմբի ղեկավար, ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող և կատարող ճանաչված հայ երգիչ, «Night Ark» հայտնի ամերիկահայ ջազ-քառյակի հիմնադիր, երաժշտական «ՍերԱրտ» նախագծի համահեղինակ, Թուրքիայում ծնված, ԱՄՆ-ում բնակվող երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, որին իր ստեղծած երաժշտական ոճի անունով ընկերները «Պարոն ավանգարդ-ֆոլկ» են կոչել։

Ներկաները հետաքրքիր շատ հարցեր ունեին, բայց հայտնի երգիչը նախ հանդես եկավ մի չափազանց ինքնատիպ խոսքով։ Նա խոսեց իր կյանքի, անցած ճանապարհի, իր դավանած արժեքների մասին։ Արտոյի խոսքն առաջին հայացքից պարզ ու հասարակ էր թվում, սակայն իրականում նրա բոլոր մտքերը փիլիսոփայական խոր ընդհրանրացումներ էին, որոնք սովորեցնում էին ճշմարիտ հայրենասիրության, անսխալ ապրելու այբուբենը։

Հանդիպմանը ներկա բոլոր վարժարանականները չափազանց հուզված ու տպավորված էին նրա ելույթով։ Ոչ պակաս հուզված էր նաև ինքը՝ Արտո Թունջբոյաջյանը։ Նախատեսված մեկ ժամվա փոխարեն նա վարժարանում մնաց շուրջ երեք ժամ, պատասխանեց աշակերտների հարցերին, ինքն էլ նրանց հարցեր տվեց ու շատ զարմացած էր մեր աշակերտների՝ ոչ պակաս արժեքավոր պատասխաններով։ Վերջում հայտնի երաժիշտը խոստովանեց, որ իր համար անմոռանալի ու շատ հետաքրքիր հանդիպում էր, և խոստացավ Հայաստան այցելելիս անպայման հանդիպել արդեն իր համար հարազատ դարձած կրթօջախ ու մարդկանց։

Կայքի նորաբաց ֆորումում թեման քննարկելու համար սեղմեք այստեղ:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...