Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հայրենասիրության դրսևորման ևս մեկ ձև յուրօրինակ նվիրում անկախության 21–ամյակին 31.10.2012

Հայրենասիրության դրսևորման ևս մեկ ձև յուրօրինակ նվիրում անկախության 21–ամյակին

Արդեն ավանդույթ են դարձել ուսումնական տարվա սկզբին կազմակերպված արշավները, որոնք պարտադիր են վարժարանի բոլոր աշակերտների համար։ Այս տարին ևս բացառություն չէր։ Սեպտեմբերի 23-ին և 30–ին «Քվանտ» վարժարանի ուսուցիչները, աշակերտները և վերջիններիս ծնողները դարձյալ Թեղենիսի հյուսիսային անտառածածկ ստորոտի հրաշագեղ անկյուններից մեկում էին՝ քվանտականների համար հոգեհարազատ Աղավնաձորի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում։ Վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ այս տարվա արշավը նվիրված էր ՀՀ անկախության 21–ամյակին։

Արշավի մասնակիցները եղան Մեղրաձորի Թայչարուխի վանքում: Այնտեղ բոլորը մեծ ուշադրությամբ ունկնդրեցին պատմական այն ակնարկը, որ ներկայացրին պատմության ուսուցիչները:

Դժվարին վերելքը փառքով հաղթահարելուց հետո արշավականները վերադարձան ճամբար։ Կազմակերպվեցին զանազան մրցույթներ՝ «Պարանի ձգում», «Քվանտի» ամենաուժեղ տղան», «Վազք էստաֆետ», «Լավագույն պարազույգ»։ Բոլոր մրցույթների արդյունքներն ամփոփելուց հետո տարբեր անվանակարգերում տրվեցին մրցանակներ։

Իսկ օրվա վերջում մեծ դժվարությամբ համակերպվեցին քաղաք վերադառնալու մտքին։

Արշավից հետո հայտարարվեց շարադրությունների համավարժարանային մրցույթ. հանձնարարվեց գրել շարադրություն` «Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ հայրենասեր լինել» վերնագրով:

Նմանատիպ միջոցառումների նպատակն է աշակերտներին ծանոթացնել հայրենի բնաշխարհի գեղեցկություններին, սիրելի դարձնել հայրենի երկիրը՝ նպաստելով նրանց մեջ հայրենասիրական տրամադրությունների սերմանմանը և զարգացմանը։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...