Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Համագործակցությունը շարունակվում է 22.10.2012

Համագործակցությունը շարունակվում է

Օգոստոսի 22-ին Երևանի պետական համալսարանը համագործակցության նոր պայմանագիր է կնքել «Քվանտ» վարժարանի հետ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը ռեկտորատի նիստի ընթացքում կնքել են համագործակցության նոր պայմանագիր, որը լայն հնարավորություններ է ընձեռում վարժարանի այն սաներին, ովքեր դիմելու են ԵՊՀ:

«Քվանտ» վարժարանը մեր վաղեմի գործընկերն է, որի հետ համագործակցության գործընթացը բավականին արդյունավետ է ընթանում: Վստահ եմ, որ այս պայմանագիրն էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը»,- նշել է Արամ Սիմոնյանը: Մայր բուհի և «Քվանտ» վարժարանի համագործակցությունը տարիների պատմություն ունի: Վարժարանի հիմնադրման և հետագա ծրագրերի իրականացման գործում համալսարանականների ներդրումը բավականին մեծ է:

Ռոբերտ Վարդանյանը, ով երկար տարիներ աշխատել է ԵՊՀ-ում և իրեն համալսարանական է համարում, վստահ է, որ համալսարանի հետ գործնական շփումները նոր դռներ են բացում վարժարանի սաների համար: «Ոչ ծրագրային թեմաներով անցկացվող դասախոսությունները, մասնագիտական կողմնորոշման շուրջ տարվող զրույցներն ու ընդհանրապես համալսարանակնների հետ ցանկացած շփում մեծ ազդեցություն են թողնում վարժարանի սաների հետագա ընտրության վրա»,- փաստել է Ռոբերտ Վարդանյանը:


Հղում՝ http://ysu.am/site/index.php?lang=3&page=2&search_keyword=&m=&y=&p_num=5&id=13176

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...