Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Ի՞նչ է գնահատումը» խորագրով սեմինարը միավորել էր ուսուցիչներին և աշակերտներին 05.10.2012

«Ի՞նչ է գնահատումը» խորագրով սեմինարը միավորել էր ուսուցիչներին և աշակերտներին

2012 թ. սեպտեմբերի 15-ին «Քվանտ» վարժարանում տեղի ունեցավ սեմինար` նվիրված գնահատման խնդիրներին: Սեմինարի առաջին մասում ներկայացվեց, թե առհասարակ ինչ է գնահատումը, արդյոք պետք է այն ընկալել սոսկ թվանշանի տեսքով, թե այն ավելի խորքային երևույթ է: Ներկայացվեցին գնահատման տեսակները, վերջիններիս կիրառելիության պայմանները և այլն:

Տեսական մասից զատ գործարկվեց նաև գործնական մասը, որտեղ ուսուցիչները փոխանակվեցին գնահատման իրենց անձնական ընկալմամբ և փորձով:

Սեմինարի գաղափարն առաջ էր եկել ամենամյա ամառային ամփոփիչ սեմինարի ընթացքում, երբ գնահատման խնդիրների շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին, և որոշվեց կազմակերպել այս խնդրին առնչվող առանձին սեմինար: Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին վարժարանի գրեթե բոլոր ուսուցիչները: Նրանք բարձր գիտակցումով առաջ քաշեցին գնահատում երևույթի կատարելագործման սեփական գաղափարները` մատնանշելով կոնկրետ ուղիներ: Սեմինարի կազմակերպիչներ աշխարհագրության ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը և պատմության ամբիոնի աշխատակից Միքայել Մալխասյանը սեմինարի աշխատանքներն ամբողջական դարձնելու համար հրավիրել էին նաև 12-6 (IB, 2-րդ կուրս) դասարանի աշակերտներ Արտեմ Գալոյանին, Շուշան Տոնեյանին, Լևոն Ստեփանյանին և Դավիթ Բունիաթյանին: Սեմինարավարները 3 հարց ուղղեցին աշակերտներին.

  1. Ի՞նչ է գնահատումը նրանց համար:
  2. Ինչպիսի՞ն է ներկայիս գնահատման կարգը, հատկապես` համակարգը:
  3. Ինչպիսի՞ն կցանկանային տեսնել գնահատումը վարժարանում:

Ուսուցիչների համար բավականին հետաքրքիր և օգտավետ էր լսել, թե ինչ պատկերացումներ ունեն աշակերտները գնահատման մասին: Հնչած տեսակետները խմբավորելով` ուսումնական հարցերով փոխտնօրեն Լևոն Ասատրյանը գործնական օրինակներով ցույց տվեց նիշային և ձևավորող գնահատման իրական տարբերությունները` միաժամանակ մատնանշելով դրանց կիրառման անհրաժեշտ պայմանները:

Սեմինարի աշխատանքներն ամփոփելիս Ս. Սուվարյանը նշեց, որ անհրաժեշտ է ի մի բերել սեմինարի արդյունքները կոնկրետ դրույթների շրջանակում, ուստի Մ. Մալխասյանը կգրի սեմինարի արդյունքը հանդիսացող գիտական հոդված` «Գնահատման համակարգի տեսլականը «Քվանտ» վարժարանի ֆոկուսային խմբի օրինակով» խորագրով, որտեղ կամբողջացվեն ուսուցիչների և աշակերտների կարծիքներն ու առաջարկները:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...