Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Գիրքը և ընթերցանությունը վարժարանի ուշադրության կենտրոնում 20.09.2012

Գիրքը և ընթերցանությունը վարժարանի ուշադրության կենտրոնում

Գիրքը և ընթերցանությունը վարժարանի ուշադրության կենտրոնում

Ունենալով հարուստ մշակույթ և գրական ժառանգություն` Հայաստանը և հայերը միշտ էլ կարևոր նշանակություն են տվել կրթությանը, գրքին և գրականությանը։ Գրքերը և ընթերցանությունը խրախուսող ուշագրավ քայլ է հայ գրականության քննությունը «Քվանտ» վարժարանում։ Վարժարանում սովորող և վարժարան ընդունվող աշակերտների համար «Հայ գրականություն» առարկայի ծրագրով հանձնարարվող գրական գործերի ընթերցանությունը ամռան ընթացքում պարտադիր է։

Ուսումնական տարին վարժարանում սկսվում է օգոստոսի վերջին և իսկական տոնի է վերածվում այն աշակերտների համար, ովքեր լավ են աշխատել ամռանը, քննությանը պատրաստ են եկել և տարին սկսում են բարձր գնահատականով.լավ սկիզբը գործի կեսն է։ Գրական գործերի ընթերցանությունը, անգիր սովորելու համար հանձնարարված նյութի իմացությունը դյուրացնում են և´ աշակերտի, և´ դասավանդող ուսուցչի գործը։

Արդեն մի քանի տարի է, որ քննության պահանջներին ավելացել է ևս մեկը՝ գրել ռեֆերատ, որի պահանջը տարբեր դասարաններում տարբեր է. շարադրել կարդացած ստեղծագործության բովանդակությունը, վերլուծել ստեղծագործությունը, ներկայացնել գրողի ապրած ժամանակաշրջանը , ստեղծագործությունները և այլն։

Այս աշխատանքները նպաստում են և´ խոսքի, և´ վերլուծական մտքի զարգացմանը. դրույթներ , որոնք ընկած են հայոց լեզվի և գրականության դասավանդման հիմքում։

Գրավոր աշխատանքները ստուգվում են 1 ամսվա ընթացքում , լավագույն աշխատանքները ներկայացվում են մրցանակների։ Աշակերտների ուշադրության կենտրոնում է նաև ներկայացվող աշխատանքի ձևավորումը . չԷ՞ որ համակարգչային գիտելիքները վարժարանում ամուր հիմքեր ունեն։

Սիրո՞ւմ են աշակերտները կարդալ . այս հարցի պատասխանը տալիս են աշակերտները՝ իրենց պատրաստվածությամբ, կատարած աշխատանքներով։

«Գրականությանը ազգային պաշտպանություն է պետք»- ասում է Թումանյանը։ Գրականության պաշտպանության գործում իր համեստ ավանդն է բերում նաև «Քվանտը» իր աշխատանքով արձագանքելով այն միջոցառումներին ,որ կազմակերպվում են 2012թ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առիթով։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...