Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Չորս մասնակից և չորս մեդալ քիմիայի միջազգային օլիմպիադայում 14.09.2012

Չորս մասնակից և չորս մեդալ քիմիայի միջազգային օլիմպիադայում

Մարդը ձգտում է դեպի գիտելիքները, և հենց նրանում մարում է գիտելիքների ծարավը, նա դադարում է մարդ լինելուց։ Սրանք մեծ մարդասեր Ֆ. Նանսենի խոսքերն են, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ «Քվանտ» վարժարանի յուրաքանչյուր աշակերտ և ուսուցիչ առաջնորդվում է հենց այս գաղափարով: Իսկ արդյունքները երկար չեն սպասեցնում:

2012 թ. հուլիսի 21-30–ը ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում տեղի ունեցավ քիմիայի 44–րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցում էր 70 երկիր, յուրաքանչյուրից` 4-ական աշակերտ: Նշենք, որ քիմիայի միջազգային օլիմպիադային Հայաստանը մասնակցում է 2006 թ.–ից։ Եվ միշտ էլ մեր սաները հիանալի արդյունքներ են արձանագրել՝ բարձր պահելով հայի պատիվը միջազգային ասպարեզում։

Այս տարի Հայաստանը ներկայացնում էին չորս պատանի։ Նրանցից երկուսը՝ Դավիթ Չիթչյանը և Ալեքսեյ Գալոյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտներ են, Վահե Ղարախանյանը՝ ֆիզմաթ դպրոցի, իսկ Լիլիթ Գրիգորյանը՝ «Անանիա Շիրակացի» ճեմարանի։

Խմբի ղեկավարներն են գիտական մի շարք աշխատությունների ու հոդվածների հեղինակ, ԵՊԲՀ քիմիայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիդա Սահակյանը և «Քվանտ» վարժարանի քիմիայի ամբիոնի վարիչ, նաև Երևանի «Պլաստպոլիմեր» հետազոտական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Վիտուշ Սարգսյանը: Նշենք, որ վերջինս 2005 թ.-ից մասնակցում է քիմիայի միջազգային օլիմպիադաներին՝ որպես գիտական դիտորդ կամ թիմի ղեկավարներից մեկը, 3 գրքի ու շուրջ 40 գիտական հոդվածների հեղինակ է, և նրա սաները տարբեր տարիների փայլուն հաջողություններ են արձանագրել քիմիայի միջազգային օլիմպիադայում:

Հենց այս վաստակաշատ ու անձնվեր, բարձր որակավորում ունեցող մասնագետների տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ հայ պատանիներն ու աղջիկները տարիներ շարունակ կարողանում են արժանապատվորեն ներկայացնել մեր հանրապետությունը նաև միջազգային ասպարեզում և աչքի ընկնել իրենց գիտելիքներով՝ արձանագրելով լուրջ հաջողություններ:

Մրցույթի կանոնների համաձայն մասնակիցներն իրենց գիտելիքները ներկայացնում են տեսական և փորձարարական փուլերում։ Ինչպես հավաստիացնում են Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները, տեսական առումով հայ մասնակիցները փայլում են իրենց գիտելիքներով, իսկ փորձարարական փուլում արդեն մեր աշակերտները զիջում են. պատճառն այն է, որ Հայաստանում չկան անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ։ Եվ քանի որ հարյուր միավորից քառասունը տրվում է փորձարարական փուլին, դրա համար էլ մեր աշակերտներն արժանացան բրոնզե մեդալների։

Հուսանք, որ մինչ հաջորդ օլիմպիադան մեր աշակերտների՝ քիմիայից ունեցած գիտելիքները կբազմապատկվեն, և հանրապետությունում կգտնվեն բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հագեցած գոնե մի քանի լաբորատորիաներ:

Իսկ մինչ այդ ջերմորեն ողջունենք և շնորհավորենք այս տարվա մեդալակիրներին այն բանի համար, որ նրանց ջանքերի ու փայլուն գիտելիքների շնորհիվ Հայաստանի Հանրապետության նման փոքրիկ պետությունը արժանի մասնակցություն ունեցավ տարվա կարևորագույն իրադարձություններից մեկին, և մեր դրոշը 4 անգամ բարձրացվեց Վաշինգտոնում. դա չափազանց մեծ նվաճում էր:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...