Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտ» վարժարանի տնօրինության շնորհավորական ուղերձը 2012-2013 ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ 07.09.2012

«Քվանտ» վարժարանի տնօրինության շնորհավորական ուղերձը 2012-2013 ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ

Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ծնողներ,
«Քվանտ» վարժարանի տնօրինությունը և աշխատանքային ողջ կոլեկտիվը շնորհավորում է բոլորիդ նոր ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ:

2012թ. սեպտեմբերի 7-ը սովորական օրացուցային օր չէ «Քվանտ» վարժարանի աշակերտների և ուսուցչական անձնակազմի համար: Այսօր վարժարանը սկսում է իր գործունեության 22-րդ՝ 2012-2013 ուսումնական տարին: Թեև ուսումնական գործընթացը վարժարանում սկսվել է դեռևս օգոստոսի վերջերին, սակայն մենք հենց այսօրվանից ենք սկսում մեր ուսումնակրթական համակարգված աշխատանքը, որի արդյունքում էլ գոյանում են մեր հաջողությունները:

Իսկ հաջողություններն ակնհայտ են:

2011-12 ուստարվա մեր շրջանավարտները, շարունակելով նախորդ տարիների բարի ավանդույթը, հաջողությամբ հանձնեցին բուհական ընդունելության քննությունները և դարձան իրենց երազած բուհերի ուսանողներ: Հաջողությունը կատարյալ էր. գրանցվեց 100%-անոց ցուցանիշ: Ուրախությամբ պետք է նշել, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ընդունելության քննությունների ժամանակ «Քվանտ» վարժարանի շրջանավարտների ստացած գնահատականները շուրջ 4-5 միավորով գերազանցել են հանրապետական միջին գնահատականները:

Հավատում ենք, որ ստեղծված ավանդույթը չեն խախտի նաև մեր այսօրվա 12-երորդցիները, որոնց մաղթում ենք հաստատուն պահել և էլ ավելի ամրապնդել մեր սաների ձեռքբերումները, իսկ ցածր դասարանների մեր բոլոր աշակերտներին կոչ ենք անում անմնացորդ նվիրվել ուսումնառության գնահատելի գործին` ուղենիշ ունենալով մեր բոլոր տարիների շրջանավարտների հաջողությունները ինչպես մեր երկրում, այնպես էլ մեր հայրենիքի սահմաններից դուրս, աշխարհի տարբեր ծայրերում:

Այս ուսումնական տարում մեր սաներից 12 հոգի հաջողությամբ ընդունելության քննություններ հանձնեցին և անվճար սովորելու իրավունքով ընդունվեցին աշխարհի մեծահամբավ բուհեր` Կոլումբիայի, Մասաչուսեթսի, Օքսֆորդի, Բերկլիի համալսարաններ:

Վաստակած հաղթանակ էր:

Նման հաջողություններ ենք մաղթում նաև վարժարանում գործող միջազգային բակալավրատի «Դիպլոմա» ծրագրի 2-րդ կուրսի աշակերտներին՝ հավատալով, որ նրանք ոչ միայն կկրկնեն իրենց ավագների հաջողությունը, այլև կընդարձակեն իրենց ընդունված բուհերի աշխարհագրությունը:

Փայլուն էին նաև մեր օլիմպիականների հաջողությունները ինչպես քաղաքային և հանրապետական, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում: Քաղաքային և հանրապետական օլիմպիադաներից առատ բերք ենք ունեցել ` ընդհանուր հաշվով 93 դիպլոմ, իսկ միջազգային օլիմպիադաներից մերոնք վերադարձել են 3 բրոնզե մեդալներով: Առջևում դեռ կան օլիմպիադաներ, որոնցից ևս ակնկալիքներ ունենք:

Սիրելի՛ աշակերտներ,
Թող մեր սաների այս հաջողությունները էլ ավելի ամրապնդեն ձեր մեջ հավատը գիտելիքի հանդեպ և մղեն ձեզ կրթական նոր սխրանքների: Մենք հավատում ենք ձեր ջանքերին: Եվ խորին հավատով, սրտի ջերմ թրթիռով ասում ենք ձեզ` «Բարի գալուստ»:

Իսկ հիմա ժամանակն է անցնել աշխատանքի:

Հիշե՛նք, որ «Քվանտում» սովորելը աշակերտների համար ճակատագիր է, իսկ ուսուցիչների համար` հեղինակություն:

Բարի երթ բոլորիս:

«Քվանտ» վարժարանի տնօրինություն


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...