Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Վարժարանի ապագան հուսալի ձեռքերում 03.09.2012

Վարժարանի ապագան հուսալի ձեռքերում

Ուսումնական տարին ,,Քվանտ ,, վարժարանում սկսվում է շրջանավարտների այցով։ Այցելողները ոչ միայն ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնած և արդեն հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ դարձած այս տարվա շրջանավարտներն են, որոնք ուրախ ժպիտով շնորհակալական խոսքեր են հղում իրենց ուսուցիչներին, այլև նախորդ տարիների շրջանավարտները, որոնք արդեն իրենց հասատատուն տեղն ունեն կյանքում։ Նրանցից շատերը այսօր սովորում են աշխարհի տարբեր համալսարաններում և ամենուրեք բարձր են հնչեցնում քվանտականի իրենց անունը՝գիտակցելով, որ առաջընթացի իրենց ճանապարհին անգնահատելի է հարազատ կրթօջախի դերը։

Պատուհանի մոտ կանգնած երիտասարդը ժպտում է. վարժարանի ուսուցիչները ճանաչում են իրենց սան Դավիթ Զապրոսյանին։ Դավիթը 2005թ շրջանավարտներից է, սովորել է վարժարանի քիմիակենսաբանական հոսքում, ընդունվել ԵՊՀ կենսաբանության բաժին, ավարտել նույն բաժնի մագիստրատուրան։ Սա անցած ճանապարհի մի մասն է միայն։ Բազմակողմանի հետաքրքրություններ ունեցող երիտասարդը այժմ Երևանի ֆրանսիական համալսարանի իրավագիտության բաժնի ուսանող Է։

Դատարկաձեռն չի եկել վարժարան. ձեռքին պատկառելի ,,ավար,, է՝ հաստ թղթապանակ՝ պատվոգրեր, հավաստագրեր, շնորհակալագրեր։ Հավաքել է ամենը, ու այդ ամենի շարքում մի առանձին հպարտությամբ է սեղանին դնում առաջին հաջողությունների վկայագրերը՝ 2002-2005թթ- հաղթանակներ վարժարանում սովորելու տարիներին, հաղթանակներ հանրապետական և քաղաքային օլիմպիադաներում։ Հետո…

,, Հետո հաղթանակները դառնում են ապրելակերպ, որոնցով իմաստավորվում է կյանքը,,- ասում է Դավիթը ու թղթապանակից հանում հերթական պատվոգիրը-2009թ.՝ ԵՊՀ լավագույն ուսանող, 2010թ.՝ Ցյուրիխի համալսարանի ամառային գիտահետազոտական դպրոցի և ETH Շվեյցարիայի տեխնոլոգիական ֆեդերատիվ համալսարանի առաջավոր ուսանող, 2012՝ Գերմանիայի Բրեմենի համալսարանի գերմանական մշակույթի և գործարարության դասընթացների մասնակից։

Դավիթը տնօրենի սենյակում է. պատին ազատ տեղ չկա. պատվոգրեր են, մրցանակներ՝ վարժարանի ձեռքբերումների վկայագրերերը։ Զարմանալի ոչինչ չկա. հաղթանակը ,,Քվանտի,, և նրա սաների կենսակերպն է։

- Չեմ պատկերացնում, թե ով կլինեի ես, եթե իմ կյանքում չլիներ ,,Քվանտը,,- ասում է Դավիթը ։

- Որտե՞ղ ես պատկերացնում քո ապագան,- հարցնում է տնօրենը ու շարունակում,- դու առանց Հայաստանի չես կարող ապրել, ես քեզ լավ գիտեմ . ալցելի’ր մեզ , երեխաները քեզնից շատ բան ունեն սովորելու։

Դավիթը միակը չէ, ում ուսուցիչները սիրով կընդունեն իրենց շարքերը։ Չէ՞ որ իրենց հետ այսօր կողք կողքի աշխատում են նախկին սաները՝արդեն ասպիրանտներ, գիտական աշխատանքների հեղինակներ։ Հպարտ են ուսուցիչները.փոխարինելու են գալիս արժանավոր սաները։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...