Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
01.09.2012

Շնորհավոր տոնդ, գիտելիքասե՛ր քվանտական

Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ։ Քվանտականի կարևոր առանձնահատկություններից մեկը գիտելիքի ու դպրության հանդեպ դրսևորվող սերն ու ակնածանքն է։ «Քվանտի» գոյության քսան տարիների ընթացքում այս արժեքներով է իմաստավորվել ու լուսավորվել վարժարանի սաների անցած ճանապարհը։ Գիտելիքներով զորացած քվանտականը կարողացել է բազում հաղթանակներ կերտել և հայի մտավոր լույսը ճառագել նաև օտար ափերում:
Սեպտեմբերի 1-ը` նոր ուսումնական տարվա սկիզբը, նշվում է որպես Գիտելիքի օր: «Քվանտ» վարժարանում արդեն ավանդույթ է ուսումնական գործընթացը օգոստոսի վերջից սկսելը, իսկ պատշոնապես դասերն այս տարի սկսվելու են սեպտեմբերի 7–ից: Չնայած դրան՝ այստեղ ևս կարևորում են օրվա խորհուրդը:
Գիտելիքի օրվա կապակցությամբ «Քվանտ» վարժարանի տնօրինությունը սրտանց շնորհավորում է բոլորին՝ աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին։ Սեպտեմբերի մեկը մեծ խորհուրդ ու նշանակություն ունի, քանի որ շատերի կյանքում բացվում է դպրության արշալույսը, յուրաքանչյուրի մեջ բոցավառվում է անմեկնելի մի զգացողություն, ազդարարվում է իմացության բարձունքներ նվաճելու մի նոր սկիզբ։
Սիրելի՛ աշակերտներ, դուք մեր վաղվա օրն եք, կյանքի այն նոր ծիլերը, որոնք ապագայում հայի տեսակն են ձևավորելու, նոր դեմք ու դիմագիծ են հաղորդելու դարերից եկած, դարեր գնացող ժողովրդին։ Դպրության օրը տոն է. չէ՞ որ ազգի գոյության հենասյունն ու հաղթանակի դրոշը բոլոր ժամանակներում եղել և մնում է գիտելիքը։ Որքան կրթված է հասարակությունը, այնքան առավել լայն են կյանքը կազմակերպելու, բարեկեցությունն ապահովելու, սեփական մշակույթը պահպանելու և զարգացնելու, ինչպես նաև համամարդկային արժեքներին ծանոթանալու, դրանցով առաջնորդվելու հնարավորությունները։
Շնորհավորում և ջերմորեն ողջունում ենք նաև վարժարանի ուսուցիչներին՝ հայրենանվեր ու անձնուրաց գործի անդուլ մշակներին, ովքեր ազնիվ հայորդիներ են դաստիարակում և աննկատ դառնում ազգային արժեհամակարգի ձևավորողն ու հասարակության զարկերակը։ Հենց այդ ուսուցիչներն են, որ վարժարանի սաների հոգում սերմնացանի պես շաղ են տալիս այն գաղափարները, որոնք լուսավոր ուղեցույց կլինեն իրենց անցնելիք երթին։ Վարժարանի՝ ուսուցչի բարձր, ազնիվ կոչումը պատվով կրող մասնագետները ընտրել են մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության չափազանց պատասխանատու, պատվաբեր ճանապարհը և կրթության ու գիտելիքի այս տաճարում քվանտականին կրթում են ազգային ոգով, հայրենի սրբազան արժեքներով, նրա հոգում սերմանում ազնվության, աշխատասիրության, հայրենասիրության, մարդասիրության ու բարության ազնիվ հունդեր։
Այս տրամաբանությամբ է յուրաքանչյուր աշխատանքային օր սերնդակրթության ազնիվ առաքելությունն իրագործում «Քվանտի» ուսուցիչը և ամեն բան անում, որ վարժարանի սաները կարողանան այստեղ գտնել բազում չբացահայտված հարցերի պատասխաններ, ծանոթանան իմացության գաղտնիքներին, աշխարհի նորովի ընկալման դռներ բացեն և որպես կյանքի հուսալի պատվար յուրացնեն կրթության գանձարանի անգնահատելի արժեքները։ Դպրության հազարամյա պատմություն ունեցող մեր ազգի կյանքում կրթությունը մեր արժեքային համակարգի հարատևության, ինչպես նաև ապագայի հզորության գրավականն է։ Տեղին է ասված. «Գիտելիքը ուժ է»։
Շնորհավոր տոնդ, գիտելիքասե՛ր քվանտական։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...