Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քննական մարաթոնը «Քվանտ» վարժարանում այս տարի էլ հաղթական ավարտով նշանավորվեց 11.07.2012

Քննական մարաթոնը «Քվանտ» վարժարանում այս տարի էլ հաղթական ավարտով նշանավորվեց

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ողջ հանրապետության հասարակության ուշադրության կիզակետում բուհական ընդունելության քննություններն են։

Հանրապետության շուրջ 18 000 դիմորդներ գերլարված իրենց վերջին պարապմունքներն էին անցկացնում ու ահով սպասում՝ կընդունվեն իրենց նախընտրած ուսումնական հաստատությունները, թե ոչ։ Մյուս կողմից՝ կրկնուսույցները ջանք ու եռանդ չէին խնայում արդարացնելու վճարունակ դիմորդների ծնողների հույսերը։ Մասնավոր բուհերն էլ սրտատրոփ սպասում էին, թե այս տարվա նորամուծության արդյունքում դիմորդ կունենան, թե ոչ:

Հանրապետությունում ստեղծված այդ գերշիկացած մթնոլորտն առկա էր նաև «Քվանտ» վարժարանում, բայց ոչ այն պատճառով, որ մեր այս տարվա շրջանավարտները վախեցած էին ընդունելության քննությունների հարցաշարերի բարդությունից կամ վստահ չէին իրենց գիտելիքներին։ Միասնական քննությունների անցկացման հենց առաջին օրից վարժարանում ցնծության մեջ էին թե՛ ուսումնառության ամբողջ ընթացքում տքնաջան պարապող աշակերտները, թե՛ իրենց ազնիվ վաստակի պտուղները քաղող ուսուցիչները և թե՛ երեխաների հաջողություններից չափազանց հուզված ծնողները։ Մեծ ոգևորությունն ու հրճվագին տրամադրությունները բուհական ընդունելության քննությունների ողջ ընթացքում ուղեկցեցին վարժարանականներին, բայց այդ ոգևորությունը անհիմն չէր։ Հարկ ենք համարում նշել, որ բոլոր առարկաներից մեր շրջանավարտների ստացած միջին գնահատականը մի քանի միավորով գերազանցում է հանրապետական միջին գնահատականը։

Ընդունելության քննություններն արդեն ավարտվել են, և վարժարանի այս տարվա շրջանավարտների շռնդալի հաջողություններին ականատես լինելով՝ մենք ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ այս տարի էլ «Քվանտը» փայլուն կատարեց «լույսի աղբյուր» լինելու իր առաքելությունը, մեկ անգամ էլ վերահաստատեց հանրապետության լավագույն դպրոցներից մեկը լինելու իր իրավունքը։ Իսկ հանրապետության պետական բուհերի ուսանող դարձած մեր շրջանավարտները, իրենց գիտելիքներով փայլելով ընդունելության քննությունների ժամանակ, սուրը փառքով դրեցին պատյան և գնացին վաստակած հանգստի՝ խոստանալով արդեն սեպտեմբերից գիտելիքների մեծ պաշարով, քվանտականին հատուկ օրինակելի վարքով ու մարդկային հրաշալի որակներով աչքի ընկնել նաև բուհում, բայց երբեք չմոռանալ հարազատ կրթօջախը, որտեղ ոչ միայն գիտելիքներ են ստացել, այլև սովորել են մարդկային ճշմարիտ կեցության այբուբենը։

Վարժարանի տնօրինությունն ու ուսուցչական անձնակազմը սրտանց շնորհավորում է վարժարանի այս տարվա՝ արդեն ուսանող դարձած բոլոր շրջանավարտներին և մաղթում նորանոր շլացնող հաղթանակներ, բազում նվաճումներ՝ ի բարօրություն հարազատ կրթօջախի և մեր անկախ հանրապետության։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...