Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
2012 թվականի մայիսի 25-ին Հայաստանի 40 հազար շրջանավարտների համար հնչեց դպրոցական վերջին զանգը: 29.06.2012

2012 թվականի մայիսի 25-ին Հայաստանի 40 հազար շրջանավարտների համար հնչեց դպրոցական վերջին զանգը:

«Քվանտ» վարժարանում ևս օրը տոնական էր: Բակը լի էր շրջանավարտներով, որոնք պատրաստվում էին ուղևորվելու հարազատ ու սիրելի դարձած «Ուղեծիր» ճամբար: Վարժարանում նույնիսկ բոլորին քաջածանոթ այս տոնը նշվում է յուրովի: Շրջանավարտները, առավոտ կանուխ մեկնելով ճամբար, ողջ օրն անցկացրին այնտեղ: Ճամբարում վարժարանի գիտամանկավարժական խորհուրդը կազմակերպեց բազմաթիվ մրցույթներ` շրջանավարտների օրը դարձնելով հետաքրքիր ու անմոռանալի: Մրցույթներում ներգրավված էին նաև ուսուցիչները, որոնք կա՛մ երկրպագում էին իրենց աշակերտներն, կա՛մ անգամ մասնակցում խաղերին:
«Պարանի ձգում» մրցույթում հաղթեցին 121 դասարանի աշակերտները` իրենց ուժով գերազանցելով մյուս շրջանավարտներին: Միջոցառման լավագույն պարողներ ճանաչվեցին 123 դասարանի աշակերտներ Անի Նադիրյանը և Արամ Պողոսյանը:
Պետք է նշել, որ աշակերտները բնավ էլ մրցութային լարված տրամադրություն չունեին: Իսկ պատճառն ավելի քան պարզ է. քվանտականները ամեն ամառ 12 օր միասին անցկացնում են վարժարանի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում, և այդ կարճ ժամանակամիջոցում վարժարանի մանկավարժները հասցնում են տալ ոչ միայն ռազմական, հայրենասիրական դաստիարակություն, այլ նաև դաստիարակում են այնպիսի անհատների, որոնք գիտեն` ինչ է ընկերությունն ու համերաշխությունը:
Ասվածի վառ ապացույցն այն է, որ կազմակերպված մյուս մրցույթներում (ֆուտբոլ, բասկետբոլ) հաղթողներ չեղան, կամ, ինչպես ասում են, հաղթեց սերն ու բարեկամությունը:
Օրվա ընթացքում հնչեցին բազմաթիվ բարեմաղթանքներ թե՛ ուսուցիչների, թե՛ ծնողների կողմից:
Մենք մեկ անգամ ևս շնորհավորում ենք մեր շրջանավարտներին դպրոցական ուսումնառության ավարտի կապակցությամբ: Ավարտ, որը շրջանավարտների առջև բացում է նոր կյանք` լի հրաշքներով ու փորձություններով:
Սիրելի՛ շրջանավարտներ, դուք փակում եք ձեր կյանքի գլխավոր էջերից մեկը, հրաժեշտ եք տալիս սիրելի վարժարանին, ուսուցիչներին` բացելով մի նոր էջ: Վարժարանից դուք տանում եք գիտելիքների մեծ պաշար, իսկ 21-րդ դարում ամենամեծ, կայուն հարստությունը հենց գիտելիքն է, որը ձեզ համար կհարթի կյանքի լայն ու լուսավոր ճանապարհ:
Մեզ մնում է միայն բարի ճանապարհ ասել ձեզ` մաղթելով, որ այսուհետ ձեր կյանքում ղողանջող բոլոր զանգերը միայն բարու և գեղեցիկի սկիզբն ավետեն: Մենք լիահույս ենք, որ դուք ձեր արժանի տեղը կգտնեք այս մեծ ու հետաքրքիր աշխարհում:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...