Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Էթնիկ էքսպո» մրցույթի հաղթողների ճամփորդությունն այս անգամ արդեն հայրենի բնաշխարհում 01.07.2012

«Էթնիկ էքսպո» մրցույթի հաղթողների ճամփորդությունն այս անգամ արդեն հայրենի բնաշխարհում

2011 թվականի դեկտեմբերի 29-ին «Քվանտ» վարժարանում գեղեցիկ տոն էր: Հերթական անգամ անցկացվում էր «Էթնիկ էքսպո» համավարժարանային մրցույթ-ցուցահանդեսը:
Ինչպես արդեն գիտենք, մրցույթում հաղթել էր Արգենտինան ներկայացնող 82 դասարանը` շահելով ուղևորություն դեպի Տաթև:
Եվ ահա 2012 թվականի հաղթող դասարանը` 82-ը, մայիսի 27-ին անցած տարվա հաղթողների` 93 դասարանի աշակերտների հետ ճանապարհ ընկան:
Խումբը նախ եղավ Նորավանքում, որը 13-րդ դարի սկզբին եղել էր Սյունիքի հոգևոր կենտրոնը: Այստեղ քվանտականները հանիպեցին փոքրիկ նկարիչների, ովքեր նկարում էին վանքը: Երեխաները երկար ու բովանդակալից զրույց ունեցան. քվանտականները նկարիչներին պատմում էին Նորավանքի ճարտարապետներ Սիրանեսի և Մոմիկի մասին, իսկ ապագա նկարիչները մեր սաներին ծանոթացնում էին նկարչական նրբություններին: Երեխաներն արդեն մտերմացել էին, բայց բաժանումն անխուսափելի էր:
Ճաշելով հեքիաթային բնության գրկում` խումբը ուղևորվեց Գորիս, որտեղ և գիշերեց: Առավոտյան երեխաները եղան Գորիս քաղաքի տեսարժան վայրերում, իսկ հետո արդեն ուղևորվեցին Հալիձորª տեսնելու աշխարհի ամենաերկար ճոպանուղին` «Տաթևեր»-ը: Քվանտականները հիացած էին թե՛ ճոպանուղիով, թե՛ Տաթևի վանքով և թե՛ տեղի բնությամբ:
Խումբը Տաթևում հանդիպեց մեծ բարերար, "Тройка Диалог" ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանին: Բարերարը երկար զրուցեց քվանտականների հետ, ասաց, որ խրախուսում է «Քվանտ» վարժարանի գործունեությունը և շատ կցանկանար, որ Հայաստանում այդպիսի կրթօջախները շատ լինեն:
Բարերարը քվանտականների առաջ բացեց իր հաջողության գաղտնիքը. «Հաջողության ֆենոմենն է ունենալ երազանք և հետևողական լինել ինքդ քո և շրջապատողներիդ նկատմամբ»:
Հրաժեշտից առաջ Ռ. Վարդանյանն ասաց, որ ինքը վստահ է, որ դեռ լսելու է մեր սաների հաջողությունների մասին:
Մենք լիահույս ենք, որ քվանտականները երկար չեն սպասեցնի բարերարին: Այնուհետև խումբն ուղևորվեց Սիսիան քաղաքի մոտակայքում գտնվող մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը` Զորաց Քարերը (Քարահունջ):
Այստեղ պրն. Սուվարյանը երեխաներին պատմեց, որ Զորաց Քարեր համալիրը կառուցված է մ.թ.ա. VI հազարամյակում և ծառայել է որպես աստղադիտարան: Կոթողներից շատերում արված են անցքեր, որոնք ճշգրտորեն համապատասխանում են երկնքում աստղերի դասավորվածությանն այդ դարաշրջանում:
Երեխաները խոստովանեցին, որ իրենք գիտեին միայն եվրոպական Ստոնհենջի (մ.թ.ա. II հազարամյակ) մասին, և հպարտ են, որ Հայաստանում ևս կա այդպիսի հնագույն աստղադիտարան:
Ինչպես տեսանք, այս ուղևորության ընթացքում երեխաները բազմիցս առիթ ունեցան շփվելու գեղեցիկի և մշակութայինի հետ:
Այսպիսով` մենք հորդորում ենք քվանտականներին լրջորեն պատրաստվել «Էթնիկ Էքսպո» համավարժարանային մրցույթ-ցուցահանդեսին. չէ՞ որ յուրաքանչյուրը կարող է լինել այս հեքիաթային ուղևորության մասնակիցը:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...