Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Անմոռանալի մի օր բնության գրկում 30.06.2012

Անմոռանալի մի օր բնության գրկում

Սույն թվականի հունիսի 3-ին` կիրակի օրը, «Քվանտ» վարժարանի բակը կրկին լի էր աշակերտներով: Մեր վարժարանն արդեն համակերպվել է, որ նույնիսկ կիրակի օրերին չի հանգստանալու. գալու են երեխաներ և կրկին աղմկելու են: Իսկ աղմկողներն այս անգամ 114 դասարանի աշակերտներն են, որոնք պատրաստվում են ուղևորվելու Գոշավանք և Հաղարծին: Դրանից մի քանի օր առաջ նույն այդ երթուղով էքսկուրսիա էին գնացել 107, իսկ մի քանի օր հետո` 115 դասարանները:
Վարժարանում արդեն ավանդույթ է դարձել տարբեր էքսկուրսիաներ կազմակերպելը: Ուսուցիչների խորին համոզմամբ` Հայաստանի պատմամշակութային կոթողներին ծանոթանալով` աշակերտները և ամրապնդում են ուստարում ստացած գիտելիքները, և ավելի են մոտենում ազգային արմատներին:
Երեխաները, իհարկե, շատ էին լսել և կարդացել 12-13-րդ դարերում կառուցված մշակութային հրաշակերտ հուշարձանների` Գոշավանքի և Հաղարծինի մասին, իսկ էքսկուրսիան հիանալի առիթ էր` այդ կառույցները տեսնելու:
Չնայած և՛ Գոշավանքում, և՛ Հաղարծինում մեծ բազմություն կար, բայց քվանտականները, ինչպես միշտ, աչքի էին ընկնում իրենց պահելաձևով: Այցելուները չէին կարողանում անտարբեր անցնել մեր աշակերտների կողքով, որոնք զբոսավարների դեր էին ստանձնել:
Երեխաները հիացան նաև Դիլիջանի հեքիաթային բնությամբ, իսկ հեքիաթն էլ ավելի իրական դարձավ նույն դասարանի աշակերտ Էդգարի շնորհիվ, ում կիթառի կախարդական հնչյունները գրավել էին բոլորին:
Մի դիպված շատ ուրախացրեց մեզ: Հաղարծինում այցելուներից մեկը մոտեցավ մեզ և հարցրեց, թե որ դպրոցից են երեխաները: Իմանալով, որ աշակերտները «Քվանտ»-ի սաներ են, տիկինն անկեղծորեն ասաց. «Հիանալի աշակերտներ ունեք. բանիմաց են, կիրթ և սիրում են մեր երկիրը»:
Այնուհետև երեխաների բուռն ցանկությունը մեզ տարավ Սևանի ափ: Սևանը մեզ ընդունեց անսովոր ջերմությամբ, կամ, որ ավելի հավանական է, մեր աշակերտները իրենց վառվռուն աչքերով ու պայծառ տրամադրությամբ ջերմացրին Սևանը:
«Քվանտ» վարժարանի աշակերտները երբեք չեն մոռանա այս ուղևորությունը, հատկապես տղաները: Մեր տղաներն առաջին անգամ խորոված պատրաստեցինª իրենց խոհարարական ունակություններով հիացնելով բոլորիս:
Մթնոլորտը շատ ջերմ ու ընտանեկան էր, բայց անհրաժեշտ էր վերադառնալ: Հետդարձի ճանապարհը երեխաները զարդարեցին իրենց գեղեցիկ երգերով ու կատակներով:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...