Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտ»-ի «Պատվավոր սանը» Մոսկվայի պետական համալսարանում

«Քվանտ»-ի «Պատվավոր սանը» Մոսկվայի պետական համալսարանում

2011 թ. ապրիլի 11-15-ը «Քվանտ» վարժարանի «Պատվավոր սան» և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Մալխասյանը, համաձայն Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանից ստացված հրավերի, մեկնել էր Մոսկվա: Այստեղ նա մասնակցեց  երիտասարդ գիտնականների «Լոմոնոսով-2011» միջազգային գիտաժողովի «Պատմություն» սեկցիայի «Ռուսաստանի պատմություն» ենթասեկցիայի աշխատանքներին` որպես հիմնական զեկուցող: Հարկ է նշել այն հանգամանքը, որ «Պատմություն» սեկցիայի աշխատանքների 165 մասնակիցների թվում «Քվանտ»-ի «Պատվավոր սանը» միակ մասնակիցն էր Հայաստանի Հանրապետությունից:

Այս գիտաժողովը Մ. Մալխասյանի մասնակցությամբ անցած արդեն 25-րդ գիտաժողովն էր: Միքայելը, ով իր անդրանիկ գիտական զեկուցումը ներկայացրել է 9-րդ դասարանում` հայ-կանադական էկոլոգիական սիմպոզիումի ժամանակ, գիտական զեկուցումներով է հանդես եկել Երևանի պետական համալսարանի պատմության, աշխարհագրության և երկրաբանության, աստվածաբանության, արևելագիտության, հայ բանասիրության, ռոմանոգերմանական բանասիրության, քիմիայի, միջազգային հարաբերությունների, իրավագիտության, ժուռնալիստիկայի ֆակուլտետներում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան-աստվածաբանական համալսարանում, Արցախի պետական համալսարանում, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, Երևան քաղաքի պատմության թանգարանում և այլ գիտակրթական հաստատություններում: Այդ գիտաժողովներից 4-ն ուսանողական չէին և նախատեսված էին կայացած գիտնականների համար:

Մի քանի ամիս առաջ «Քվանտ»-ի «Պատվավոր սանի» ռուսերեն հոդվածներից մեկը ճանաչվել էր լավագույններից մեկը ԱՊՀ ինստիտուտի «ԱՊՀ երկրների ազգային գաղափարներ» միջազգային մրցույթում և հրատարակվել Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի կողմից երաշխավորված ժողովածուում: Այժմ նոր փորձություն էր անմիջականորեն հենց Մոսկվայում գիտական աշխատանք ներկայացնելը:

Մ. Մալխասյանի խոսքերով, չնայած գիտական զեկուցումներ ներկայացնելու զգալի փորձին, իր համար նոր փորձություն էր Մոսկվայի պետական համալսարանում զեկուցմամբ հանդես գալը. «Շատ էի վախենում, որ զեկուցումս կարող է պարզապես տապալվել, քանի որ այն ներկայացնում էի օտար լսարանի և օտար լեզվով: Ներկայացնում էի «Կարսի մարզի արևելասլավոնական բնակչությունը 1878-1918 թթ.» վերնագրով զեկուցումս, որը թե’ հայոց պատմության և թե’ Ռուսաստանի պատմության մասն է կազմում: Բարեբախտաբար, զեկուցումս չտապալվեց, և ռուսներին իրենց պատմության անհայտ էջերից մեկը բավականին հետաքրքրեց: Հուսով եմ, որ էլի հնարավորություն կունենամ` գիտական զեկուցումներ ներկայացնելու որևէ օտար լսարանի: Կարծում եմ, որ այս գիտաժողովն ինձ մեծ փորձ պարգևեց` գիտական զեկուցումները նորովի շարադրելու և ներկայացնելու համար: Տեղեկացման կարգով նշեմ, որ «Քվանտ»-ի շրջանավարտների մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, փաստորեն, ավանդույթ է դառնում. վարժարանի շրջանավարտ և ներկայումս աշխարհագրության ուսուցիչ Վարդան Ասատրյանը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտում անցած տարի մասնակցել էր միջազգային էկոլոգիական գիտաժողովի»:

«Քվանտ» վարժարանի տնօրինությունը կարևորում է վարժարանի շրջանավարտների հաջողությունները միջազգային ասպարեզում, ինչը մեծապես նպաստում է նրանց մասնագիտական կայացմանը և վարժարանի ուսուցչական կադրերի փորձի կատարելագործմանը:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...