Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
"Հենց ես եմ հաղթողը" ինտելեկտուալ մրցույթի եզրափակիչ փուլ

"Հենց ես եմ հաղթողը" ինտելեկտուալ մրցույթի եզրափակիչ փուլ

Կայացավ "Հենց ես եմ հաղթողը" ինտելեկտուալ մրցույթի եզրափակիչը

«Հենց ես եմ հաղթողը». այսպես կարող է բացականչել 11-5 դասարանի աշակերտ Գագիկ Մովսիսյանը, ով 2011 թ. ապրիլի 6-ին «Քվանտ» վարժարանում կայացած «Հենց ես եմ հաղթողը» ինտելեկտուալ մրցույթի եզրափակչում ճանաչվեց լավագույն խաղացող` կրկնելով 2008-2009 թթ. ուսումնական տարվա իր հաջողությունը: Այսպիսով, Գագիկը դարձավ առաջին աշակերտը, որ այս մրցույթի 8-ամյա պատմության մեջ 2-րդ անգամ է ճանաչվում լավագույն խաղացող և 3 անգամ անընդմեջ դառնում մրցանակակիր (նաև 2009-2010 թթ. ուս. տ. 3-րդ տեղի մրցանակակիր): Ինտելեկտուալ խաղի եզրափակչում մի քանի աշակերտներ լավագույն խաղացողներ ճանաչվեցին նաև առանձին տարիքային խմբերում.

  • Գառնիկ Մանուկյան (7-րդ դասարան)
  • Ալբերտ Գևորգյան (8-րդ դասարան)
  • Հովհաննես Գարոյան (9-րդ դասարան)
  • Մկրտիչ Մինասյան (10-րդ դասարան):

Լարված պայքարում անցած խաղում թիմային հաշվարկում վաստակած 37 միավորով հաղթանակեց 10-րդ դասարանցիների տնտեսագիտական հոսքի թիմը (Գուրգեն Հակոբյան, Դավիթ Բաղդասարյան, Կարոտիկ Գալստյան, Արման Թովմասյան, Աննա Թոխյան), իսկ երկրորդ հորիզոնականը 34 միավորով զբաղեցրեց 11-րդ դասարանցիների հումանիտար և ֆիզմաթ հոսքերի միասնական թիմը (Պերճ Հարությունյան, Արթուր Թամրազյան, Արմեն Եղոյան, Նորայր Եսայան, Նարեկ Հարությունյան): Այսպիսով, այս 2 թիմերն սպասում են ԵՊՀ-ում կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» համահամալսարանական մրցույթում հաղթած թիմի հետ հանդիպմանը:

Ստորև տրվում են մյուս թիմերի արդյունքները.

  1. 11-րդ դասարանցիների քիմկենս հոսք (29,5 միավոր)
  2. 9-րդ դասարան (28 միավոր)
  3. 10-րդ դասարանցիների հումանիտար և ֆիզմաթ հոսքերի թիմ (27 միավոր)
  4. 7-րդ դասարան (18,5 միավոր)
  5. 8-րդ դասարան (18 միավոր)

«Հենց ես եմ հաղթողը» ինտելեկտուալ մրցույթն արդեն 8-րդ տարին է, ինչ կազմակերպվում է «Քվանտ» վարժարանում: Նրա անփոփոխ կազմակերպիչն ու նախաձեռնողն է «Քվանտ» վարժարանի «Պատվավոր սան» Միքայել Մալխասյանը: Այս տարի մրցույթն անցկացվեց նախորդ տարիներից միանգամայն տարբերվող պայմաններով. նախ 1-ին փուլն անցակցվեց ինտերնետի միջոցով, այսինքն` հարցերը տեղադրվել էին «Քվանտ» վարժարանի կայքէջում, և այդ հարցերին պատասխանած աշակերտներից առավելագույն միավորներ հավաքածներն անցան 2-րդ` եզրափակիչ փուլ: Նրանցից կազմվեցին 7 թիմեր, ընդ որում` յուրաքանչյուր թիմում ընդգրկված էին տարբեր դասարանների աշակերտներ: Եզրափակիչը կազմակերպվեց ընթերցասրահում` անմիջական շոուի տարբերակով. հնչեցին իմացության 12 և տրամաբանական-վերլուծական 14 հարցեր:

Մրցույթի եզրափակչում ձևավորվել էր նաև "Ինտելեկտուալ ուսուցիչների ժյուրի", որի անդամներն էին աշխարհագրության ուսուցիչ Ս. Սուվարյանը, ֆիզիկայի ուսուցիչներ Բ. Դավթյանը և Մ. Ազիզբեկյանը, մաթեմատիկայի ուսուցչուհի Կ. Մարգարյանը: Մ. Մալխասյանի առաջարկով Բ. Դավթյանը և Մ. Ազիզբեկյանը 3 հարց ուղեցին մրցույթի մասնակիցներին, ինչը դրական արձագանք գտավ աշակերտների կողմից:

Մրցույթի կազմակերպիչ Մ. Մալխասյանի խոսքերով այս տարի մրցույթն անցավ բացառիկ լարված պայմաններում. «Նման արդյունքներ չէին գրանցվում անգամ 2003-2007 թթ. այս մրցույթի շրջանակներում անցկացվող խաղերում: Հազվադեպ է լինում, երբ մրցույթի մասնակից բոլոր թիմերն էլ ցուցադրում են փայլուն խաղ` պատասխանելով թե' իմացության և թե' տրամաբանական-վերլուծական հարցերի մեծ մասին: Առանձնապես ոգևորիչ է 7-9-րդ դասարանցիների ձեռք բերած բավականին բարձր արդյունքը, որով նրանք ցույց տվեցին, որ կարող են հաջողությամբ մրցել 10-11-րդ դասարանցիների հետ: Հուսով եմ, որ հաջորդ տարի մրցույթը կանցնի այսօրինակ հետաքրքիր և լարված պայքարում»:

«Քվանտ» վարժարանի տնօրինությունը կարևորում է ինտելեկտուալ մրցույթների անցկացումը, որոնք մեծապես նպաստում են ուսումնակրթական գործընթացների դյուրացմանը և աշակերտների բազմակողմանի զարգացմանը:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...