Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Ժողովրդավարությունը սկսվում է Ինձնից»

«Ժողովրդավարությունը սկսվում է Ինձնից»

Երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խթանելու նպատակով Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը և Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը նախաձեռնել և իրականացնում են Հարավային Կովկասի տարածաշրջանում երիտասարդական խորհրդարանի կազմակերպումն  ու գործունեությունը:

Հայաստանից այս գործընթացին ընդգրկված են տարբեր մարզերի և Երևան քաղաքի 20 դպրոցներ, այդ թվում  նաև «Քվանտ» վարժարանը: Նշված դպրոցներից հարավկովկասյան խորհրդարանի համար 1-ական պատվիրակ  ընդգրկելու նպատակով 2011-ի հունվարից մեկնարկեցին սեմինարներ մասնակից դպրոցներում:

2011-ի հունվարի 10-13-ը I սեմինարը կայացավ «Քվանտ» վարժարանում: Աշակերտների առաջադրած 30 ակտիվ 11-երորդցիներ 4 օր շարունակ ուսանելի, օգտաշատ աշխատանք կատարեցին` հանդիպումներ ունենալով Շենգավիթ համայնքի վարչական  կառույցի ադմինիստրացիայի, մի շարք կուսակցությունների (ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգույթյուն») երիտասարդական թևերի ներկայացուցիչների, «ԱՐ» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Ալիկ Հակոբյանի հետ:

Աշխատանքների ընթացքում իրենց առավել ակտիվ դրսևորած 10 աշակերտներ առաջադրվեցին որպես խորհրդարանի պատվիրակի թեկնածու: Փակ, գաղտնի քվեարկությամբ ձայների առավել քանակով (10 ձայն) Հարավկովկասյան երիտասարդական խորհրդարանի պատվիրակ ընդգրկվեց վարժարանի 11-1 դասարանի աշակերտ Նորայր Եսայանը: Շնորհավորում ենք:

Հավատանք, որ նա 2011թ. մարտին Հայաստանի պատվիրակության կազմում արդյունավետ աշխատանքով բարձր կպահի «Քվանտի» պատիվը:

Հուսանք, որ նրան կընձեռնվի հնարավորություն` մասնակցել Եվրոպայի երիտասարդական խորհրդարանի` նաև Բրյուսելում գումարվելիք աշխատանքներին:

Մաղթում ենք հաջողություն:


Կոմունիզմի դարաշրջանը  ապրած մի ժողովրդի շատ կարևոր  է  նորից ստիպել հավատալ, որ ինքն է երկրի տերը, որ մեկ մարդու որոշումը կարող է փոխել ամեն ինչ: Ժողովրդավարության սերմերը, որոնք ցանվում են այսօր, հնարավորություն կտան վաղը ունենալ ամուր, ժողովրդավարական պետություն:

Այս սեմինարը թույլ տվեց մեզ կարճ ժամանակով ապրել այդպիսի փոքրիկ «պետությունում»` «Քվանտ» վարժարանում, որտեղ մենք մեզ զգացինք ոչ միայն մարդ, այլ նաև ազատ քաղաքացի, որը կարող  է խոսել  և արտահայտել իր բոլոր մտքերը:

Միքայելյան Լիլիթ,11-7 դասարան          «Քվանտ» վարժարան


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...