Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«ԷԹՆԻԿ ԷՔՍՊՈ - ՔՎԱՆՏ 2010» մրցույթ

«ԷԹՆԻԿ ԷՔՍՊՈ - ՔՎԱՆՏ 2010» մրցույթ

2010 թվականի դեկտեմբերի 28-ին վարժարանի շենքում իր պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցավ «Էթնիկ Էքսպո - Քվանտ 2010» մրցույթը:

Դեռևս հոկտեմբերին մրցույթի արդյունքները գնահատող չափանիշները փակցվել էին հայտարարությունների տախտակին: Յուրաքանչյուր դասարանի պատահականության սկզբունքով բաժանվել էին երկրներ, և աշակերտները պետք է ամենաշատը 15 րոպեում կարողանային ներկայացնել տվյալ երկիրը` իր պատմությամբ, մշակույթով, խոհանոցով և նաև իրենց էքսպո անկյունը դարձնեին փոքրիկ Եգիպտոս կամ Ռուսաստան, Ֆրանսիա կամ Հունաստան…

Քանի որ վարժարանի տնօրինությունն առաջին անգամ էր նախաձեռնել նմանատիպ միջոցառում, մտավախություն կար: Սակայն մեր հույսերը լիովին արդարացան:

Եթե վարժարանը վարձակալեր օրինակ համալիրի տարածքը, և էքսպոն կայանար, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, հրավիրվեին հարգարժան, պաշտոնատար անձինք, մրցույթը լուսաբանվեր ԶԼՄ-ներով , ապա ամբողջ հանրապետությունը կվայելեր այդ հիասքանչ րոպեները: Հանձնաժողովը, յուրաքանչյուր դասարանը լքելով, արտաբերում էր. «Էս մեկը ավելի լավն էր, այ մարդ …»:

Ճիշտ է,մրցանակակիրները մի քանիսն էին, բայց յուրաքանչյուր դասարան լավն էր յուրովի ,կար մի յուրօրինակ միջավայր. ամեն մի դասարան մտնելիս դու զգում էիր ներկայացվող երկրում:

Քվանտականները ինչպես ամենուր, այստեղ նույնպես արդարացրին մեր սպասումներն ու հույսերը: Դա մեր բոլորի` աշակերտների, դասղեկների, ծնողների, տնօրինության համատեղ ջանքերի արգասիքն էր:


Շնորհակալություն բոլորին այդ հիասքանչ վայրկյանների համար:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...