Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Օժտվածների մրցույթ

Օժտվածների մրցույթ

ՕԺՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ «Քվանտ 2011»

Օժտված երեխաներ հայտնաբերելու և նրանց հետագա ուսումը հովանավորելու նպատակով Երևանի պետական համալսարանը և Քվանտ վարժարանը արդեն 16 տարի շարունակ կազմակերպում են մրցույթ 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտների համար:


Մրցույթում հաղթած երեխաներին հնարավորություն կտրվի 2011թ. սեպտեմբերից անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու «Քվանտ 2011» վարժարանում հատուկ ծրագրով, ինչպես նաև ընդգրկվելու օլիմպիական խմբակներում և համալրելու միջազգային օլիմպիադաներում բարձրունքներ նվաճած քվանտականների շարքերը: Լավագույններին կտրվի ամսական 10.000 - 20.000 դրամ կրթաթոշակ Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջազգային կազմակերպությունների կողմից:

Մրցույթին կարող են մասնակցել աշակերտներ հանրապետության բոլոր մարզերից: Այն կանցկացվի մաթեմատիկա առարկայից մայիսի 8-ին(գրավոր) և 9-ին(բանավոր):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել «Քվանտ» վարժարան մինչև մայիսի 7-ը, ամեն օր (բացի կիրակի օրերից )` ժամը 9:00-18:00 :

informatin ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օժտված երեխաների մրցույթին մասնակցել ցանկացողներըի համար «Քվանտ» վարժարանը կազմակերպում է նախապատրաստական անվճար պարապմունքներ, որոնք տեղի կունենան մարտի 6-ին, 20-ին, ապրիլի 3-ին, 17-ին և մայիսի 1-ին` ժամը 11:00 -ին: Ցուցակագրվելու և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք` 42-22-17, 46-03-91:

Հասցեն` Բագրատունյաց 23/2
(մետրոյի «Գ.Նժդեհ հրապարակ» կայարանի հարևանությամբ)
info@Quantum.am


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...