Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
6-1 դասարանը ծանոթացավ Հովհաննես Այվազովսկու կյանքին ու ստեղծագործություններին 08.10.2017

6-1 դասարանը ծանոթացավ Հովհաննես Այվազովսկու կյանքին ու ստեղծագործություններին

Ս/թ հոկտեմբերի 7-ին 6-1դասարանը Ազգային պատկերասրահում էր: Այցի նպատակն էր մասնակցել «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Շատ հետաքրքիր պատմություններով, երեխաների հետ հարց ու պատասխանով ամբողջական տեղեկություն տրվեց մեծ ծովանկարիչի մասին: Երեխաները կարողացան տեսնել  ոչ միայն մշտական ցուցադրության,այլ նաև տարբեր երկրներում գործող ցուցասրահներից բերված կտավներ: Օրինակ`այդ կտավներից մեկը` «Քաոսը», բերվել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունից։
Այցելության ավարտին երեխաները մասնակցեցին ցուցահանդեսի շրջանակներում իրականացվող «Ծովի սիմֆոնիան»  խորագրով նոր ինտերակտիվ կրթական  ծրագրին` բացահայտելու հայազգի մեծ ծովանկարչի կյանքն  ու ստեղծագործությունները,որի ժամանակ պատրաստեցին ֆոտո-կոլաժներ։
    

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...