Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Տոնդ շնորհավո՛ր, ուսուցի՛չ 04.10.2017

Տոնդ շնորհավո՛ր, ուսուցի՛չ

Սկսած 1994 թ․-ից (ՀՀ-ում՝ 2010 թ․-ից)՝ աշխարհի մի շարք երկրների տոնացույցում հոկտեմբերի 5-ը նշվում է որպես Ուսուցչի օր։ 1966 թ․ հենց այդ օրն է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր։ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը և գնահատումը։
Դարեր ի վեր ուսուցիչները իրենց հայրենանվեր ու անձնուրաց աշխատանքի շնորհիվ ազնիվ հայորդիներ են դաստիարակում և աննկատ դառնում ազգային արժեհամակարգի ձևավորողն ու հասարակության զարկերակը։ Նրանք իրենց առաքելությունն իրականացնում են արժանապատվորեն և անտրտունջ՝ բարձր գիտակցումով, որ ընտրել են   մի ճանապարհ, որից երբևէ չեն հրաժարվելու` անկախ ցանկացած դժվարությունից․ չէ՞ ուսուցիչը կոչում է, այլ ոչ  մասնագիտություն:
Սրտանց շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին՝ մաղթելով առողջություն, բարեկեցություն եւ հաջողություն իրենց կատարած հայրենանվեր ու ազգապահպան գործում:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...