Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Միջին և ավագ դպրոցի դասերը մեկնարկեցին լավագույնների պարգևատրմամբ 12.09.2017

Միջին և ավագ դպրոցի դասերը մեկնարկեցին լավագույնների պարգևատրմամբ

Սեպտեմբերի 11-ը շատերի համար սովորական, իսկ «Քվանտ» վարժարանի միջին և ավագ դպրոցի սաների համար՝ նոր ուսումնական տարվա դասերի մեկնարկն էր։ Աշակերտներին տնօրենության անունից ողջունեց Արաքսյա Սիմոնյանը։ Նա մատնանշեց նախորդ ուստարվա ընթացքում քվանտականների հաջողությունները։ «Առաջնորդվելով ձեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և էլ ավելին սովորելու ձեր պատրաստակամությամբ՝ ամբողջ սրտով մաղթում ենք ձեզ բարի գալուստ և կոչ անում հենց այսօրվանից լծվել նոր գիտելիքների կուտակման գնահատելի և շնորհակալ գործին: Հավատում ենք, որ «Քվանտ» վարժարանում ձեզ նոր հաղթանակներ են սպասվում», իր խոսքում նշեց Ա․ Սիմոնյանը:
Ավանդույթի համաձայն այս օրը հանրագումարի են բերվում նախորդ ուստարվա արդյունքները և պարգևատրվում են առավել արժանավորները՝ դառնալով  վարժարանի «Լավագույն աշակերտ» և «Լավագույն շրջանավարտ» մրցանակակիրներ։ Այս տարի այդ պատվավոր մրցանակներին արժանացան հինգ քվանտական․ «Լավագույն շրջանավարտ – Քվանտ 2017» անվանակարգում հաղթող ճանաչվեց հանրապետական և միջազգային օլիմպիադաների բազմակի մեդալակիր Համլետ Միքաելյանը, «Լավագույն աշակերտ – Քվանտ 2017» անվանակարգում հաղթեցին տարիներ շարունակ վարժարանի պատիվը ազգային և միջազգային մրցույթներում բարձր պահած Ալեքսանդր Կարալյանը, Աննա Մոսոյանը, Միքայել Եղիազարյանը և Արեգ Գրիգորյանը։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...