Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հագեցած օր հայոց հոգևոր կենտրոնում 21.05.2017

Հագեցած օր հայոց հոգևոր կենտրոնում

Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի 5-1 դասարանի աշակերտները դասղեկ Մերի Ղազարյանի, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ Միքայել Մալխասյանի և ծնողների ուղեկցությամբ ուղևորվեցին դեպի հայոց հոգևոր կենտրոն Էջմիածին քաղաք: Երեխաները այցելեցին հայ ժողովրդի ու նրա հավատի հավերժության խորհրդանիշ Մայր տաճար, եղան Տաճարի թանգարանում, Գանձարանում: Տեսան բազմաթիվ ցուցանմուշներ՝ սուրբ գեղարդի տարբեր օրինակները, Նոյան տապանի մնացորդները, սրբերի մասունքներ, ծանոթացան հոգևոր սպասքին, հանդերձանքին...
Այնուհետև քվանտականները եղան Սուրբ Գայանե վանքում, որտեղ օրհնություն ստացան Տեր Իգնատիոս վարդապետ Մալխասյանի կողմից: Էքսկուրսիայի հաջորդ կանգառը Սուրբ Շողակաթ վանքն էր, որտեղ երեխաները ժամերգություն ունկնդրեցին:
Ողջ էքսկուրսիայի ընթացքում ուսուցիչ Միքայել Մալխասյանը իր սաներին սիրով ներկայացրեց պատմամշակութային հոգևոր արժեքները: Քվանտականները մեծ ոգևորությամբ և սիրով լսեցին մեր եկեղեցու ավանդույթների, սուրբ նահատակների և այլնի մասին ներկայացվող տեղեկությունները:
Հագեցած օրն ավարտվեց զբոսայգում կազմակեպված խաղերով: Թե՛ երեխաները, թե՛ ծնողները մեծ բավականություն ստացան էքսկուրսիայից:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...