Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ավարտվեց կրտսեր քվանտականների կողմից շատ սիրված «Շաբաթվա հերոսը» ծրագիրը 24.05.2017

Ավարտվեց կրտսեր քվանտականների կողմից շատ սիրված «Շաբաթվա հերոսը» ծրագիրը

«Երեխան ունի տեսնելու, մտածելու, զգալու իր հատուկ ունակությունը. չկա առավել անմիտ բան, քան նրանց այդ ունակությունը մերով փոխարինելու փորձը»: Ժան Ժակ Ռուսոյի այս խոսքերով են առաջնորդվում առաջին դասարանների դասվարները՝ ուսումնական տարվա սկզբին նախաձեռնելով «Շաբաթվա հերոսը» ծրագիրը։
Ամեն շաբաթ առաջին դասարանի աշակերտներից մեկը դառնում է հերոս, ընտրում է որևէ հոգեհարազատ թեմա և ներկայացնում ընկերներին․ Երկիր մոլորակից մինչև փոքրիկ միջատներ, վտանգավոր մանրէներից մինչև երաժշտական գործիքներ, անհետացած դինոզավրերից մինչև տարվա եղանակներ․․․ Թեմաները խիստ տարբեր են ու բազմազան։
Փոքրիկները մեծ ոգևորութամբ և պատրաստակամությամբ են պատրաստվում իրենց ելույթներին։ Ծրագրի շրջանակներում դասընկերները հնարավորություն են ունենում նաև իրենց ընկերոջն է՛լ ավելի լավ ճանաչելու, քանի որ դասի սկզբնամասում ներկայացնում են «շաբաթվա հերոսի» լուսանկարների շարքը, ուսուցիչները բնութագրում են իրենց աշակերտին, իսկ երեխաները՝ իրենց ընկերոջը։ Ծրագրի նպատակն է յուրաքանչյուր երեխայի` որպես անհատ, դասարանի կարևոր մասնիկ, հասարակության լավ անդամի ներկայացնելը և աշակերտների աշխարհաճանաչողությունն ընդլայնելը:  Աշխատանքը նպաստում է յուրաքանչյուր փոքրիկի մեջ վառ անհատականության զարգացմանը։
  

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...