Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ավարտվեց հետազոտական աշխատանքների պաշտպանությունը 21.05.2017

Ավարտվեց հետազոտական աշխատանքների պաշտպանությունը

Սկսած 2012 թվականից՝ վարժարանի միջին և ավագ դպրոցի բոլոր սաները տարբեր առարկաներից ընտրում են թեմաներ և գրում հետազոտական աշխատանքներ։ Յուրաքանչյուր աշակերտ իր տարիքային խմբի համար նախապես սահմանված չափորոշիչներով անհատական կամ խմբային ուսումնասիրություններ է կատարում՝ վաղ տարիքից զարգացնելով հետազոտություններ կատարելու ունակություններ։ Ուսումնական տարվա ավարտին աշխատանքները ներկայացվում են պաշտպանության՝ համապատասխան ամբիոնի ուսուցիչների ներկայությամբ։
2016-2017 ուստարվա ընթացքում վարժարանի միջին և ավագ դպրոցի 459 աշակերտներ կատարել են թվով 309 հետազոտկան աշխատանքներ։ Ի դեպ, այս տարի վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ հետազոտական աշխատանքներ գրող աշակերտներին միացան նաև վարժարանի երրորդ դասարանի աշակերտները, որոնք ամբողջ դասարանով մեկ միասնական աշխատանք ներկայացրեցին։
  

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...