Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
5-1 և 5-3 դասարանների աշակերտները Երկրաբանության թանգարանում 04.06.2017

5-1 և 5-3 դասարանների աշակերտները Երկրաբանության թանգարանում

Երկրորդ կիսամյակի դասերի վերջին օրը վարժարանի 5-1 և 5-3 դասարանների աշակերտները դասղեկներ Մ. Ղազարյանի, Կ. Թովմասյանի և բնագիտության ուսուցչուհի Գ. Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի Հ. Կարապետյանի անվան երկրաբանության թանգարան՝ ամփոփելու «Բնագիտություն» առարկայի «Քարոլորտ» թեմայի մասին ունեցած գիտելիքները: Երեխաները վերհիշեցին Երկրի կառուցվածքը, երկրակեղևի շերտերը, Երկրի մակերևույթում և ընդերքում գոյություն ունեցող ապարների տեսակները, դրանց առաջացումը, որից հետո հնարավորություն ունեցան այդ զարմանահրաշ ապարները սեփական աչքերով տեսնել թանգարանի ցուցասրահներում: Նրանց նաև հիացրեց հնագույն փղի մնացորդների վրա վերականգնված ցուցանմուշը, ինչպես նաև տարատեսակ գտածոները, որոնք հայտնաբերվել են հայրենիքի տարբեր անկյուններում:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...