Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ամփոփվեց «Օժտված երեխաներ – Քվանտ 2017» մրցույթը 21.05.2017

Ամփոփվեց «Օժտված երեխաներ – Քվանտ 2017» մրցույթը

Ս/թ մայիսի 7-ին և 9-ին «Քվանտ» վարժարանում տեղի ունեցավ «Օժտված երեխաներ – Քվանտ 2017» մրցույթը։ Արդյունքներն ամփոփվեցին մայիսի 20-ին՝ վարժարանի դահլիճում։ Մրցույթի հաղթողները տնօրենության կողմից ստացան հավաստագրեր։
Օժտված երեխաների մրցույթն անցկացվում է արդեն 21-րդ անգամ՝ սկսած 1996 թ․-ից`  «Քվանտ» վարժարանի և ԵՊՀ ջազնքերով։ Տարեցտարի ավելանում են մրցույթին մասնակցող աշակերտների թիվը, ինչպես նաև աշխարհագրությունը․ այս տարի մրցույթին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի թվով 84 դպրոցների 286 աշակերտներ, որոնցից 42-ը ճանաչվեցին հաղթող։ Նրանք արժանացան տարբեր արտոնությունների՝ նոր ուսումնական տարվանից ուսումը շարունակելով «Քվանտ» վարժարանում՝ օգտվելով մինչև 100% զեղչային համակարգից։ Նրանցից առավելագույն միավորներ վաստակած և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները կարժանանան նաև «Կողբ» հիմանդրամի, ինչպես նաև «Քվանտի շրջանավարտ» բարեգործական հիմանդրամների կրթաթոշակներին։ Ի դեպ, կրթաթոշակ տրամադրող հիմնադրամների ղեկավար կազմը վարժարանի շրջանավարտներն են, ովքեր ժամանակին եղել են «Օժտված երեխաներ» մրցույթի հաղթողներ։ Մրցույթի ընձեռած հնարավորության շնորհիվ հանրապետության տարբեր մարզերի և մայրաքաղաքի շնորհալի աշակերտները հանրապետական և միջազգային օլիմպիադաներում հասնում են մեծ հաջողությունների, իսկ նրանցից շատերը կրթությունը հետագայում շարունակում են աշխարհի առաջատար համալսարաններում (Սթենֆորդ, Օքսֆորդ, Քեմբրիջ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և այլն)։
Շնորհավորում ենք մրցույթի հաղթողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...