Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականները մասնակցեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպված կրթական ծրագրին 31.05.2017

Քվանտականները մասնակցեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպված կրթական ծրագրին

Ս/թ մայիսի 27-ին «Քվանտ» վարժարանի 6-3 դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Սարգսյանի ղեկավարությամբ մասնակցեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպված «Քարը՝ որպես գեղարվեստական, գեղագիտական և երկրաբանական հումք" խորագրով կրթական ծրագրին: Ծրագիրը նվիրված էր  Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Ծրագրին մասնակցում էին Երևանի վեց դպրոցների 6-8-րդ դասարանների աշակերտներ: Ծրագիրը նպատակ ուներ ընտրված թեմայի շրջանակներում ստեղծել հաղորդակցության հարթակ տարբեր դպրոցներում սովորող աշակերտների համար:
Պատմության և Երկրաբանության թանգարաններում կատարված ուսումնասիրությունների արդյունքում յուրաքանչյուր դպրոց ընտրել էր մեկ թեմա, որի շուրջ կատարել էր հետազոտություններ և պատրաստել պրեզենտացիա: Քվանտականները հանդիսականների ուշադրությանը ներկայացրեցին «Քարը՝ որպես հնագույն աստղադիտարան. Քարահունջ» խորագրով պրեզենտացիան:
Միջոցառումն անցավ շատ հետաքրքիր:
Ծրագրի ավարտին՝ հունիսի 1-ին, երեխաները կպատրաստեն Երկիր մոլորակի երկու կիսագնդերը պատկերող խճանկարի հանրային ինստալացիա գունազարդված քարերով Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...