Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Վարժարանի սաները՝ ԵԽ ծրագրի մասնակից 21.04.2017

Վարժարանի սաները՝ ԵԽ ծրագրի մասնակից

Ապրիլի 15-ին «Քվանտ» վարժարանի հոսքային դասարանների շուրջ 100 աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ ճանաչողական բնույթ կրող «Առաջին անգամ ընտրող» սեմինար-ընտրախաղը, որը ՀՀ ավելի քան 100 ավագ դպրոցներում կազմակերպվում է Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ԵԽ ՔԴԵԴ) կողմից: Սեմինարը վարելու համար նախապես վերապատրաստվել էին վարժարանի պատմության ամբիոնի ուսուցիչներ Արաքսյա Սիմոնյանը և Միքայել Մալխասյանը:
Սեմինարի ընթացքում աշակերտները նախ հնարավորություն ունեցան տեսական գիտելիքներ ձեռք բերելու ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների մասին: Պատմության ամբիոնի մեկ այլ ուսուցիչ Սուրեն Պապիկյանն էլ, գործընկերների խնդրանքով միանալով սեմինարին, մասնակիցներին ներկայացրեց ներկայումս ՀՀ ԱԺ ընտրությունների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու գործնական ընթացակարգը:
Սեմինարի ընտրախաղային հատվածում կազմակերպվեցին ԱԺ ընտրություններ, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին 6 «քաղաքական ուժեր»: Աշակերտներից 5-ական հոգի հանդես եկան որպես դիտորներ, վստահված անձինք, լրագրողներ, ընտրատեղամասի աշխատակազմի և ընտրական հանձնաժողովի անդամներ:
Ընտրությունների արդյունքում վարկանիշային կարգով «ԱԺ պատգավոր» ընտրվեցին առավելագույն ձայներ ստացած ուժերի երկու ներկայացուցիչներ՝ 11-րդ դասարանի աշակերտ Ստեփան Միրզոյանը և 10-րդ դասարանի աշակերտուհի Մարիետտա Գաբրիելյանը՝ ստանալով 23-ական քվե: Նրանց մոտակա մրցակից Ալբերտ Հակոբյանն ստացավ 16 քվե:
Ընտրախաղին հետևում էին ԵԽ ՔԴԵԴ տնօրեն Արմեն Զաքարյանը, վարժարանի աշխարհագրության ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, այլ ուսուցիչներ և ՄԲ մի խումբ աշակերտներ:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...