Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ինտերակտիվ դաս-քննարկում քվանտականների և հունական «Դուկաս» դպրոցի սաների միջև 31.03.2017

Ինտերակտիվ դաս-քննարկում քվանտականների և հունական «Դուկաս» դպրոցի սաների միջև

Ս/թ մարտի 17-ին տեղի ունեցավ ինտերակտիվ դաս-քննարկում «Միջազգային բակալավրիատ» համակարգի անդամներ հանդիսացող «Քվանտ» վարժարանի և հունական «Դուկաս» դպրոցի սաների միջև։ Հանդիպումը կազմակերպվել էր dasaran.am կազմակերպության միջնորդությամբ։
«Քվանտ» վարժարանի թիմը ներկայացրեցին  Կարլեն Ավագյանը, Սերինե Նազարյանը, Սագինդիկ Ուրազաևը, Մարիետա Գաբրիելյանը և Արեգ Պետրոսյանը՝ ՄԲ TOK և պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանի ղեկավարությամբ:
Աշակերտները տեսակապի միջոցով ակտիվորեն քննարկեցին և ներկայացրեցին իրենց դիտարկումները նախապես հանձնարարված թեմայի շուրջ:
Ինտերակտիվ քննարկման թեման պատմության ամենաբարդ և ամենահակադրական էջերից մեկին էր նվիրված․ քվանտականները ներկայացրեցին 1933-1945թթ. հիտլերյան Գերմանիայի պատմական քրոնիկան, «Դուկաս»-ի սաները՝ 1928-45թթ. ստալինյան ժամանակաշրջանի իրադարձությունները:
Նմանօրինակ դասընթացներն առավել հետաքրքիր ու գրավիչ են դարձնում ուսումնական գործընթացը՝ խթանելով հայ ու արտերկրի հասակակից դպրոցականների ակտիվ շփումը:
 

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...