Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականները ձեռագործ գորգերի գործարանում 07.03.2017

Քվանտականները ձեռագործ գորգերի գործարանում

Ս/թ փետրվարի 25-ին «Քվանտ» վարժարանի 5-1 դասարանի աշակերտները այցելեցին «ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ» ձեռագործ գորգերի գործարան։ Էքսկուրսիայի ընթացքում երեխաները շրջեցին գործարանում և այցելեցին տարբեր ցուցասրահներ։ Նախասրահում նրանց ներկայացրեցին ընկերության պատմությունը, ինչպես նաև տեղեկացան թելերի ներկման ողջ գործընթացին։ Նշենք, որ ընկերությունը թելերը ամբողջությամբ ներկում է բնական ներկերով, որոնց հիմնական մասը ստանում են հայկական բույսերից և դեղաբույսերից։ Այնուհետև երեխաները այցելեցին ձեռագործ գորգերի գործման արտադրամաս և տեսան այդ ամբողջ գործընթացը, ինչպես նաև ականատես եղան գորգերի ռեստավրացիային և   պատրաստի գորգերի վերամշակմանը։ Ցուցասրահներում ներկայացված էր ոչ միայն ընկերության տարբեր երկրներում հիմնադրած գործարանների արտադրության ավանդական հայկական ոճավորմամբ և ժամանակակից լուծումներով գորգերն ու կարպետները,  այլ նաև ընկերության հին հայկական գորգերի հարուստ հավաքածուն։  Հաճելի և գեղեցիկ տպավորություններով լի երեխաները հրաժեշտ տվեցին գործարանի աշխատակիցներին, ովքեր հաճույքով և համբերատար ուղեկցել էին նրանց ողջ էքսկուրսիայի ընթացքում։ 



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...