Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականները «կախարդական գրադարանում» 20.02.2017

Քվանտականները «կախարդական գրադարանում»

Գիրքը գանձարան է,
Գիրքը գիտելիքների շտեմարան է,
Գիրքը յուրաքանչյուր ուսյալ մարդու ուղեկիցն է ողջ կյանքի ընթացքում։
Բայց գրքերից բացի բացառիկ կարևոր արժեք են նաև մեր ուսուցիչները, որոնք առաջին իսկ դասարանից ուսուցանում են մեզ գրքի հետ ճիշտ աշխատելու արվեստը, ինչի շնորհիվ մենք դառնում ենք այն, ինչին ձգտում ենք, ինչ երազում են մեր ծնողները, ինչ տեսնում են մեր ծնողները․․․
Այդ իմաստով մեր ուսուցիչներից յուրաքանչյուրը կենդանի գիրք է, քայլող հանրագիտարան, ով պատրաստ է իր ծով գիտելիքները փոխանցել սաներին՝ անելով շատ շնորհակալ, սրբազան մի գործ։
Գիրք նվիրելու տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում փետրվարի 20-ին երկրորդ դասարանցիների համար կազմակերպվեց «Կենդանի գիրք» խորագրով միջոցառումը, որի ընթացքում տեղի ունեցավ տոնական հանդիպում «Քվանտի» ուսուցիչներից մի քանիսի հետ, ովքեր որպես կենդանի գիրք ուղեկցեցին փոքրիկ քվանտականներին իրենց դասավանդած առարկայի հեքիաթային աշխարհում։ «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաների շրջանակներում Արփինե Հարությունյանը, Բելլա Դավթյանը, Լուսինե Ղալումյանը և Արաքսյա Հովակիմյանը օգնեցին էլ ավելի խորությամբ հետաքրքրվել և ուսումնասիրել այդ առարկաները։ Վարժարանը հյուրընկալել էր նաև Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանին, ով փոքրիկներին ներկայացրեց հետաքրքիր զրույց «Աստվածաշունչ» թեմայով։ Քվանտականները բաժանվեցին խմբերի և շրջեցին «կախարդական գրադարանում»՝ համալրելով իրենց գիտելիքները շտեմարանը։
Միջոցառման ավարտին պատմության ուսուցչուհի Արաքսյա Սիմոնյանը երեխաներին մաղթեց, որ համակարգչային հաղթարշավի մերօրյա սլացքում կարողանան պահպանել ակնածանքը գրքի հանդեպ, գրքեր ձեռք բերեն և նվիրեն միմյանց ոչ միայն այդ նպատակով սահմանված մեկ օր, այլև հնարավորինս հաճախակի։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...